Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը կոչով դիմել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին, CBD COP-17 համաժողովի պատվիրակներին և մասնակիցներին։
- պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին,
- ապահովել տեղահանված համայնքների բովանդակային մասնակցությունը էկոլոգիական հետազոտությունների, բնապահպանական նախաձեռնությունների և էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի մշակմանը,
- ընդգծել էկոլոգիական նպատակների և մարդու իրավունքների պաշտպանության փոխկապակցվածությունը,
- շարունակել տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության հարցերի քննարկումը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում՝ հաշվի առնելով կացարանի, սեփականության, մշակութային ժառանգության և բնական միջավայրի հետ կապված իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
Post #102016
1.23K

- 👍 11
- ❤ 2
- 💩 1