Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը ներկայացրել է լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված խաղաղության, անվտանգության, կենսաբազմազանության պահպանման և տեղի բնակչության բարեկեցության փոխկապակցվածությանը։
Ցուցադրությունում ներառված է ավելի քան 40 լուսանկար, որոնք արվել են Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում ամենօրյա պարեկության և տեղական համայնքներ այցելությունների ընթացքում։
Post #101923
934




- 😁 5
- ❤ 1
- 👎 1