Նարեկ Գրիգորյանը երկամարտի 322 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Հայաստանի հավաքականի անդամը Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ, 146 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրումում նա բարձրացրեց 170 կգ, 176 կգ ու կրկին դարձավ ոսկե մեդալակիր:
Post #101592
1.14K

- 👍 11
- ❤ 3