TGViewer
NEWS.am NEWS.am @newsamarm · 23.5K subscribers
Post #101358 936
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է պատմել ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ ընտանիք ներխուժած, մահափորձ իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը։

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մուսաևը իրավապահների մոտ արդարացել է, թե հայ ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել։ Նրա պնդմամբ՝ մի քանի անգամ խնդրել է՝ «թողեք գնամ», սակայն, երբ տանտիրուհին բռնել է իր զենքի առաջամասից, ինքը կրակել է։ Ավելին՝ ադրբեջանցի զինծառայողը գրավոր պնդել է, թե դրանից հետո կինը և ընտանիքի անդամները հարձակվել են իր վրա, դանակով հարվածել ու ծեծել իրեն։ Կարծես, ինքը անմեղ կանգնած է եղել մի վայրում, հայ ընտանիքը հարձակվել է իր վրա:

Ուշագրավ է նաև Մուսաևի պատմած մեկ այլ դրվագ։ Ըստ նրա՝ ինքը, արդեն արնաքամ վիճակում, կարողացել է փախչել տնից, իսկ ավելի ուշ իրավապահները նրան հայտնաբերել են դաշտում՝ վիրավոր վիճակում։
  • 😁 5
  • 🤯 4
  • 💩 4
  • ❤ 2
More from @newsamarm
  1. Oct 12, 2026«Breaking Bad» սերիալի աստղ Ար Ջեյ Միտը մահացել է 34 տարեկան հասակում։ TMZ-ի տվյալներով՝ մ…
  2. Oct 12, 2026Եվրամիությունը Երևանում անցկացվելիք COP17 գագաթնաժողովից առաջ սահմանել է իր դիրքորոշումը h…
  3. Oct 12, 2026Իրանը, Ռուսաստանը և «Միջին միջանցքի» աշխարհաքաղաքականությունը․ ինչո՞ւ է TRIPP-ը կանգ առել․…
  4. Oct 12, 2026Իրանի ներքին գործերի նախարարը ամփոփել է Ալիևի հետ բանակցությունների արդյունքները https://n…
  5. Oct 12, 2026Ուկրաինան հայտարարել է, որ առաջին անգամ սեփական բալիստիկ հրթիռով հարվածել է Ռուսաստանին ht…
  6. Oct 12, 2026Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. ահա, թե ինչ տեղի ունեցավ, երբ ոստիկ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →