TGViewer
NEWS.am NEWS.am @newsamarm · 23.5K subscribers
Post #100929 1.14K
Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է

Հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։

Ըստ ստացված տեղեկությունների՝ կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։

Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։

Նույն օրը 55-ամյա կինը հայտնաբերվել է իր բնակարանում, ձերբակալվել և տեղափոխվել Սիսիանի բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
  • 👍 4
  • ❤ 2
  • 👎 2
More from @newsamarm
  1. Oct 9, 2026Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին. Փա…
  2. Oct 9, 2026ԱԱԾ-ն չի հերքում՝ Մեղրիում երեք ադրբեջանցիների հնարավոր ներթափանցման մասին տեղեկություններ…
  3. Oct 9, 2026video post
  4. Oct 9, 2026«Էս խանութների սեփականատերերին կարա ինֆարկտ խփի». տնտեսվարող https://www.youtube.com/watch…
  5. Oct 9, 2026Գոնե 1 տարի ժամանակ տվե՛ք. տնտեսվարողը Փաշինյանին ու Ավինյանին է դիմում https://www.youtub…
  6. Oct 9, 2026⚡️⚡️Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների . 24news Ադրբ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →