TGViewer
NEWS.am NEWS.am @newsamarm · 23.5K subscribers
Post #100793 1.06K
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական քմահաճույքների արդյունքում հարուցված քրեական գործերի շրջանակներում այս պահին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որը նախկինում հայտնի էր որպես ԱԱԾ «պադվալ», գտնվում են մի շարք հայտնի քաղաքական գործիչներ և նախկին բարձրաստիճան գործիչներ։

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ նրանք հիմնականում տարբեր խցերում են։ Մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոքր մենախցում է, առանձին խցում է գտնվում նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ինչպես նաև առանձին է պահվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առանձին է պահվում նաև Մայր Հայաստանի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
  • 👍 5
  • 🤬 3
  • ❤ 2
  • 😢 1
  • 💩 1
More from @newsamarm
  1. Oct 8, 2026ՈւՂԻՂ. Փաշինյանը կառավարության հերթական նիստն է վարում https://www.youtube.com/watch?v=hA4…
  2. Oct 8, 2026Կենսաչափական նոր համակարգի ներդրման հետ կապված՝ հանրային լուրջ դժգոհություն ու մտահոգությո…
  3. Oct 8, 2026Ստամբուլում բնակելի շենք է փլվել, որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում այս պահին
  4. Oct 8, 2026NEWS.am pinned «Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին, կա 8 վիրավոր | ԼՈՒՐԵՐ | 09:30 https://yo…
  5. Oct 8, 2026Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին, կա 8 վիրավոր | ԼՈՒՐԵՐ | 09:30 https://youtube.com/live/v…
  6. Oct 8, 2026Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդնե…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →