TGViewer
NEWS.am NEWS.am @newsamarm · 23.5K subscribers
Post #100709 1.48K
‼️ Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչի կողմից ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է:

Նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում:

Նախաքննությունը շարունակվում է։
  • 👍 9
  • ❤ 3
More from @newsamarm
  1. Oct 7, 2026Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը կշարունակի դիմադրությունը և իր կայ…
  2. Oct 7, 2026Սաուդյան Արաբիան և Սիրիան քննարկում են Եմեն սիրիացի զինծառայողներ ուղարկելու հնարավորությո…
  3. Oct 7, 2026Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 6600 մարդ է ձերբակալվել https:…
  4. Oct 7, 2026Ուզում էի ինձ հրկիզել, ինձ ոչ թե գործից կտրեցին, այլ տնից, հիմա ինչո՞վ ապրեմ. մրգավաճառ ht…
  5. Oct 7, 2026«Փոխակերպվող տնտեսություն». ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է միջա…
  6. Oct 7, 2026Տղե՛րք, հանձնվեք, որ լավով հանձնեն. անհետ կորածի մայրը բացառիկ տեղեկություններ հայտնեց դատ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →