TGViewer
NEWS.am NEWS.am @newsamarm · 23.5K subscribers
Post #100667 796
Վստահ եմ, որ Շաքի գյուղի դեպքը բոլոր նորմալ մարդկանց մտահոգել է, անտարբեր չի թողել ոչ մեկին՝ անկախ նրանից, թե ով ում է ձայն տվել կամ ընդհանրապես քվեարկել է, թե՝ ոչ։ Կան հարցեր, որոնք քաղաքական նախասիրությունների հետ կապ չունեն։
Աշխարհում և մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը և անկայունությունն ապացուցում են, որ մեր պետությանը սպառնացող վտանգներին հնարավոր է դիմակայել միայն հանրային համերաշխության ճանապարհով։
Մարդիկ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ, տարբեր տեսակետներ, կարևոր հարցերի շուրջ լրիվ հակառակ պատկերացումներ, բայց դա երբեք չպետք է դառնա ներքին թշնամանքի ու պառակտման պատճառ։ Մի փոքր գյուղում կատարվածը լրջորեն մտածելու տեղիք է տալիս։ Դա գյուղի խնդիրը չէ, դա մեր ամբողջ պետության խնդիրն է։ Չկա առանձին Սյունիքի խնդիր, չկա Տավուշի խնդիր, Երևանի խնդիր։ Մենք բոլորս մի նավի մեջ ենք, ու այդ նավի անվտանգությունն ընդհանուր է։
Մենք բոլորս հասկանում ենք, որ մեր տարածաշրջանը և Հայաստանը գտնվում են բարդ փուլում, և մենք ստիպված ենք լինելու առաջիկայում բարդ որոշումներ կայացնել։ Երկրի ներսում ստեղծված մթնոլորտը մեծապես ազդելու է որոշումների որակի և դրանց հետևանքների վրա։
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ։ Պետք է լինեն տարբեր կարծիքներ, տարբեր պատկերացումներ։ Ներքին համերաշխությունը միասնական նավի զգացումն է՝ միասնական հեռանկարի, միասնական ապագայի, միասնական ներկայի, միասնական ռիսկերի ընկալումը։ Միասին լուծումներ գտնելու ազգային պոտենցիալն է։ Ե՞րբ մենք դա վերջապես ամբողջությամբ կգիտակցենք, և արդյոք արդեն շատ չե՞նք ուշանում, սա է հարցը։
Կենտրոն ՔԿՀ
07.10.26թ.

Գագիկ Ծառուկյան
  • 💩 6
  • ❤ 3
  • 😁 1
More from @newsamarm
  1. Oct 7, 2026Հայաստանը չի վերադարձրել կալանքի տակ գտնվելու ընթացքում մահացած 33 ադրբեջանցիների մարմիննե…
  2. Oct 7, 2026Վարչության միաձայն որոշումն է. Մանավազյանը՝ Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու մա…
  3. Oct 7, 2026ՈւՂԻՂ. 2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր նարավորո…
  4. Oct 7, 2026Լոս Անջելեսի օդանավակայանի թռիչքուղում բախվել են կանադական և ամերիկյան ավիաընկերություններ…
  5. Oct 7, 2026Փաշինյանը կոշտ քննարկում է ունեցել.պահանջում են ԱԱԾ ղեկավարի հրաժարականը.մամուլ https://ww…
  6. Oct 7, 2026Էդ խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել էդ ամեն ինչը. Փաշինյանը պատմեց՝ ինչ է կատարվել Շաքիում
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →