Post #100220
1.31K
Երևանում հոկտեմբերի 2-ին բացվեց Armenia–Engineering Week 2026-ը՝ երկրի խոշորագույն ինժեներական միջոցառումների շարքը, որն այս տարի նվիրված է Physical AI-ին՝ ֆիզիկական արհեստական բանականությանը: Ի տարբերություն սովորական ԱԲ համակարգերի, որոնք աշխատում են հիմնականում տեքստի, պատկերների և տվյալների հետ, Physical AI-ը պետք է ընկալի շրջակա աշխարհը, որոշումներ կայացնի և գործի դրանում՝ ռոբոտների, սենսորների, էլեկտրոնիկայի, ներկառուցված հաշվողական համակարգերի և կառավարման մեխանիզմների միջոցով: https://tech.news.am/hy/news/7878
- ❤ 2