TGViewer
Channel Public Channel
Հայաստանի ազգային գրադարան📚

Հայաստանի ազգային գրադարան📚

@nationallibraryofarmenia

National Library of Armenia
Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական էջը
Հասցե՝ Տերյան 72
Հեռ.՝ (033) 62 35 13 ներք. (0)
info@nla.am
nla.publicrelations@gmail.com
Subscribers
214
Photos
1.8K
Videos
50
Links
1.4K
Recent Posts 20 shown
Post #3124 18
image.png1.3 MB
Գրադարանավարի օրվա առթիվ Հայաստանի ազգային գրադարանի Համագործակցության և գրքափոխանակության բաժնի գլխավոր գրադարանավար, գրադարանագետ և մատենագետ Ներսես Հայրապետյանն գրադարանային գործում ունեցած նշանակալի ավանդի համար արժանացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ոսկե մեդալին։
Ներսես Հայրապետյանի մասնագիտական գործունեությունը տասնամյակներ շարունակ կապված է Հայաստանի գրադարանային ոլորտի զարգացման, գրադարանների միջև համագործակցության ընդլայնման, գրադարանային ծառայությունների արդիականացման և մասնագիտական փորձի տարածման հետ։ Նա իր աշխատանքով նպաստել է ինչպես Հայաստանի ազգային գրադարանի գործունեության զարգացմանը, այնպես էլ գրադարանային համայնքի համախմբմանն ու մասնագիտական նախաձեռնությունների իրականացմանը։
Հայաստանի ազգային գրադարանը շնորհավորում է Ներսես Հայրապետյանին բարձր պարգևի արժանանալու առթիվ՝ գնահատելով նրա երկարամյա նվիրվածությունը գրադարանային գործին, ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և մասնագիտական հարուստ ավանդը։
Post #3123 20
image.png2 MB
Լույս են տեսել և ՀԱԳ www.nla.am կայքում «Հայ մամուլ» էլեկտրոնային շտեմարանում արդեն հասանելի է «Հայ տպագրության տարեգիրք» մատենագիտության 2026 թվականի 6-րդ համարը։
https://tert.nla.am/mamul/Haytpagrtaregirq/Table.html
«Հայ տպագրության տարեգիրք» ամենամսյա մատենագիտական ցանկում արտացոլվում են Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքահայ գաղթօջախներում լույս տեսնող գրքերի, թերթերում, ամսագրերում, պարբերական և շարունակվող հրատարակություններում հրապարակված հոդվածների, գրախոսությունների, ատենախոսությունների սեղմագրերի մատենագիտական նկարագրությունները:
Ազգային մատենագիտության «Հայ տպագրության տարեգրքի»
ամբողջականությունն ու համապարփակությունը կախված է Հայաստանի ազգային գրադարանի՝ հանրապետությունում և սփյուռքում լույս տեսած մամուլի և գրականության ժամանակին ու լրիվ ստացումից:
«Հայ տպագրության տարեգիրք» մատենագիտությունը կազմվում է Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտ
Post #3122 17
Post #3121 13
image.png895.8 KB
Սուրբ Թարգմանչաց տոնը («Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց») հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է։ Այն նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը և խորհրդանշում հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։
Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց սրբերի՝ Մեսրոպ Մաշտոցի, Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։
Հայերեն առաջին թարգմանական գրականությունը եղել է Աստվածաշունչը։ Ֆրանսիացի գիտնական Լա Կրոզն այն անվանել է «Թագուհի թարգմանությանց»։ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը կատարվել է ասորերեն և հունարեն բնագրերի հիման վրա՝ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի և նրանց աշակերտների ջանքերով։
Post #3120 9
Post #3119 9
image.png1.7 MB
Հոկտեմբերի 8-9-ը Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային երրորդ գիտաժողովը՝ նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի՝ Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին։
Երկօրյա գիտաժողովը համախմբեց աշխարհի 23 երկրներից ավելի քան 110 մասնակիցների՝ գրադարանային, գիտական, կրթական, արխիվային և մշակութային հաստատությունների ներկայացուցիչների։ Գիտաժողովի ծրագրում ընդգրկված էին 98 մասնագիտական զեկուցումներ, թեմատիկ քննարկումներ և աշխատարաններ, որոնց շրջանակում անդրադարձ կատարվեց մշակութային ու փաստագրական ժառանգության պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման, գրադարանային կառավարման, թվային փոխակերպման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հարցերին։
Post #3118 10
image.png1.5 MB
ARM/ENG
Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային գրադարանում կայացան «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային երրորդ գիտաժողովի երկրորդ օրվա մասնագիտական նիստերն ու աշխատարանները։
Գիտաժողովի երկրորդ օրվա աշխատանքներն ընթացան Հայաստանի ազգային գրադարանի չորս առանձին սրահներում։ Տարբեր երկրների գրադարանային, գիտական, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչները հանդես եկան մասնագիտական զեկուցումներով՝ անդրադառնալով մշակութային և փաստագրական ժառանգության պահպանությանն ու հանրահռչակմանը, գրադարանային գործի կառավարմանը, մասնագիտական զարգացմանը, թվային փոխակերպմանը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը։
Թամանյանական դահլիճում անցկացվեցին «Ազգային ժառանգության պահպանություն և հանրահռչակում. ԱՊՀ գրադարաններ» խորագրով մասնագիտական նիստերը։
Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի գրադարանների ներկայացուցիչները ներկայացրին ազգային տպագիր և գրավոր ժառանգության պահպանության, մատենագիտական ռեսուրսների զարգացման, գրադարանային համակարգերի թվային
Post #3117 12
image.png2.2 MB
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային գրադարանում ընթացող «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային երրորդ գիտաժողովի շրջանակում տեղի ունեցան մասնագիտական նիստեր և աշխատարան, որոնց ընթացքում զեկուցումներով հանդես եկավ 41 մասնակից։
Գիտաժողովի աշխատանքները միաժամանակ ընթացան Հայաստանի ազգային գրադարանի չորս դահլիճներում՝ ընդգրկելով մշակութային և փաստագրական ժառանգության պահպանության, ուսումնասիրման, թվայնացման և հանրահռչակման արդիական հարցեր։
Թամանյանական մեծ դահլիճում անցկացվեց «Աստվածաշունչը՝ որպես մշակութային ժառանգություն» խորագրով նիստը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Աստվածաշնչի պատմամշակութային նշանակությանը և գրավոր ժառանգության մեջ նրա ունեցած առանձնահատուկ դերին։
Post #3116 11
image.png2.8 MB
ARM/ENG
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկեց «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի՝ Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին։
Երկօրյա գիտաժողովը համախմբել է աշխարհի 23 երկրներից ավելի քան 110 մասնակիցների, որոնցից 98-ը հանդես կգան մասնագիտական զեկուցումներով։ Գիտաժողովի նպատակն է նպաստել մշակութային և փաստագրական ժառանգության պահպանության ոլորտում միջազգային փորձի փոխանակմանը, մասնագիտական համագործակցության ընդլայնմանը և ժամանակակից մարտահրավերների համատեղ քննարկմանը։
Գիտաժողովի բացմանը մասնակիցներին ողջունեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Իր ելույթում նա անդրադարձավ Ոսկանյան Աստվածաշնչի հրատարակության պատմական նշանակությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը հայ գրավոր մշակույթի, ազգային ինքնության և մշակութային հիշողության պահպանման գործում։
Post #3115 75
image.png1.4 MB
Մեկնարկում է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովը նվիրված է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի (Ոսկանյան Աստվածաշունչ) հրատարակության 360-ամյակին։
Գիտաժողովի պաշտոնական ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/nlaconference2022
Գիտաժողովի ծրագիր ՝ https://drive.google.com/.../1KC6VvauBUBb.../view
Գիտաժողովի նյութերի ժողովածու՝ https://drive.google.com/.../1iax.../view
Post #3114 12
image.png1.5 MB
Հոկտեմբերի 8-ին, ժամը 10։00-ին, Հայաստանի ազգային գրադարանում կմեկնարկի «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 360-ամյակին։
Գիտաժողովի բացմանը երաժշտական կատարումներով հանդես կգա «ԱՐԱՐ» երգչախումբը.
Գեղարվեստական ղեկավար` Գոռ Մելքումյան
ԾՐԱԳՐՈՒՄ՝
Ներսես Շնորհալի «Առավոտ լուսո»։
Ներդաշնակումը՝ Երվանդ Երկանյանի
Մակար Եկմալյան «Միայն Սուրբ»։
Հատված Պատարագից
Հակոբ Կլայեցի «Այսօր ցնծան»։
Ներդաշնակումը՝ Երվանդ Երկանյանի
ARAR - ԱՐԱՐ
Post #3113 15
image.png797.5 KB
Ավանդույթի համաձայն՝ գրադարանավարի օրվա առթիվ, Հայաստանի ազգային գրադարանի մի շարք աշխատակիցներ բարեխիղճ աշխատանքի, մասնագիտական նվիրումի համար արժանացան պատվոգրերի։
Գրադարանավարներին ողջունեց և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Նա շնորհակալություն հայտնեց գրադարանի աշխատակիցներին ամենօրյա պատասխանատու աշխատանքի և մասնագիտական նվիրումի համար՝ ընդգծելով, որ Ազգային գրադարանի գործունեության հիմքում առաջին հերթին մարդիկ են՝ իրենց գիտելիքով, փորձով և աշխատանքի հանդեպ պատասխանատվությամբ։ Տնօրենը կարևորեց յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը գրադարանի ընդհանուր աշխատանքի և զարգացման գործում՝ նշելով, որ գրադարանավարի մասնագիտությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական պատրաստվածություն, այլև սեր գրքի, ընթերցողի և այն արժեքների հանդեպ, որոնց պահպանման ու փոխանցման պատասխանատվությունը կրում է գրադարանը։
Post #3112 33
image.png158.2 KB
Ավանդույթի համաձայն՝ գրադարանավարի օրվա առթիվ, Հայաստանի ազգային գրադարանի մի շարք աշխատակիցներ բարեխիղճ աշխատանքի, մասնագիտական նվիրումի համար արժանացան պատվոգրերի։
Գրադարանավարներին ողջունեց և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Նա շնորհակալություն հայտնեց գրադարանի աշխատակիցներին ամենօրյա պատասխանատու աշխատանքի և մասնագիտական նվիրումի համար՝ ընդգծելով, որ Ազգային գրադարանի գործունեության հիմքում առաջին հերթին մարդիկ են՝ իրենց գիտելիքով, փորձով և աշխատանքի հանդեպ պատասխանատվությամբ։ Տնօրենը կարևորեց յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը գրադարանի ընդհանուր աշխատանքի և զարգացման գործում՝ նշելով, որ գրադարանավարի մասնագիտությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական պատրաստվածություն, այլև սեր գրքի, ընթերցողի և այն արժեքների հանդեպ, որոնց պահպանման ու փոխանցման պատասխանատվությունը կրում է գրադարանը։
։
Post #3111 29
image.png2 MB
Գրադարանը միայն գրքերով լի դարակներ ու ընթերցասրահներ չեն։ Գրադարանը նախ և առաջ մարդիկ են՝ նրանք, ովքեր ամեն օր սիրով բացում են գրադարանի դռները, դիմավորում ընթերցողներին, օգնում գտնել փնտրվող գիրքը, ուղղորդում, խորհուրդ տալիս և երբեմն պարզապես պատրաստ են լսելու։
Գրադարանավարի աշխատանքը միշտ չէ, որ տեսանելի է, բայց հենց նրա հոգատարության, գիտելիքի ու նվիրումի շնորհիվ է գրադարանը դառնում հարազատ ու ջերմ մի վայր, որտեղ ուզում ես վերադառնալ։ Մի վայր, որտեղ յուրաքանչյուր գիրք կարող է նոր ճանապարհ բացել, իսկ յուրաքանչյուր հանդիպում՝ մի փոքր ավելի մոտեցնել գիտելիքին։
Այսօր մեր ջերմ շնորհակալությունն ենք հայտնում բոլոր գրադարանավարներին՝ գրքի և ընթերցողի միջև այդ կարևոր կամուրջը լինելու, գիտելիքը սիրով փոխանցելու և գրադարանի ջերմությունն ամեն օր պահպանելու համար։
Թող յուրաքանչյուր աշխատանքային օր բերի մի նոր բացահայտում, յուրաքանչյուր ընթերցող գտնի իրեն սպասող գիրքը, իսկ յուրաքանչյուր գիրք՝ իր ընթերցողին։
Post #3110 20
image.png2.6 MB
Հարգելի՛ օգտվողներ,
Հոկտեմբերի 8-ին «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» միջազգային գիտաժողովի շրջանակում անցկացվող միջոցառումներով պայմանավորված, թամանյանական մասնաշենքի Ընդհանուր ընթերցասրահը կգործի մինչև ժամը 15։00։
Հայցում ենք օգտվողների ներողամտությունը
Dear Readers, Due to events taking place as part of the international conference “HERITAGE PRESERVATION FOR A SUSTAINABLE FUTURE” on October 8, the General Reading Hall of the Tamanyan Building will be open until 3:00 PM. We apologize to our users for any inconvenience caused
Post #3109 24
image.png2.2 MB
Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա ծրագրի շրջանակում հոկտեմբերի 17-ից Հայաստանի ազգային գրադարանում կբացվի «Սասունցի Դավիթ» էպոսի գրքային նկարազարդումները» խորագրով գրկանության և նկարազարդումների ցուցադրությունը։
Ցուցադրությունը մեկտեղում է հայ ազգային դյուցազնավեպի պատկերազարդման պատմությունը՝ Հակոբ Կոջոյանից և Երվանդ Քոչարից մինչև Գրիգոր Խանջյան և մերօրյա նկարիչներ։
Ավելի քան երեք տասնյակ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ հնարավորություն են տալիս հետևելու, թե ինչպես է տարբեր ժամանակներում փոխվել «Սասունցի Դավիթ» էպոսի գեղարվեստական ընկալումը՝ պահպանելով նրա հիմնական գաղափարները՝ ուժը, միասնությունը, ազատասիրությունն ու ազգային ինքնությունը։
Ցուցադրության մեջ ներկայացված կլինեն նաև էպոսի տարբեր տարիների արժեքավոր հրատարակություններ։ Դրանց ընտրության հիմքում Հայաստանի ազգային գրադարանի կազմած մատենագիտություններն են։
Post #3108 22
image.png2 MB
Դպրոցներն անմիջապես արձագանքել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հայտարարությանը։ Ինչպես գիտենք 2026-2027 ուսումնական տարին նախարարությունը հայտարարել է Ընթերցանության տարի՝ «Ողջ տարին գրքի հետ» խորագրով: Քանի որ սեպտեմբերը հռչակվել էր որպես մեր էպոսի ամիս, գրադարաններում ամենապահանջարկված գիրքը եղել է«Սասնա ծռերը» և Էպոսի լավագույն ու ամենատարածված գրական մշակումը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը»։
Ամենապահանջարկված գրքերի առաջատար հնգյակում են նաև Ռուբեն Եսայանի «Վանականներն ունեն գաղտնիք», Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը», Րաֆֆու «Խենթը» և Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպերը։ Առաջատար հնգյակը եզրափակում են Ավետիք Իսահակյանի պոեմները, Խալեդ Հոսեյնիի և Նիկոլաս Սփարքսի վեպերը։
Post #3107 19
Post #3106 82
image.png3.1 MB
Գրիգոր Նարեկացու 1075-ամյակին ընդառաջ՝ Հայաստանի ազգային գրադարանի կայքում բացվել է գրականության առցանց ցուցադրություն։
Ցուցադրության առանձնահատկությունն այն է, որ ներկայացված են Գրիգոր Նարեկացու տաղերի բացառապես օտար լեզուներով թարգմանությունները՝ հնարավորություն տալով ծանոթանալու Նարեկացու բանաստեղծական ժառանգության միջազգային տարածմանը և տարբեր լեզուներով նրա ստեղծագործությունների ընկալմանը։
Գրիգոր Նարեկացին (մոտ 951–1003) հայ միջնադարյան գրականության և հոգևոր մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից է։ Նրա ստեղծագործությունը, հատկապես «Մատյան ողբերգության» պոեմը և տաղերը, դարերի ընթացքում դարձել են հայ մշակույթի կարևորագույն արժեքներից և թարգմանվել աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Նարեկացու գրական ժառանգությունը նշանակալի տեղ ունի նաև համաշխարհային մշակութային ժառանգության համատեքստում։
Առցանց ցուցադրությանը կարող եք ծանոթանալ՝
https://nla.am/blog/narekaci-1075
Post #3105 25
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը «Գրականգառ» հաղորդման հյուրն էր։
Արձակագիր, խմբագիր Դավիթ Սամվելյանի հետ զրույցում անդրադարձել են գրադարանների ներկա վիճակին, արդի առաքելությանն ու ապագայի հեռանկարներին, գրադարանավարության ոլորտի խնդիրներին, ինչպես նաև գրադարանների գործունեության վրա արհեստական բանականության ազդեցությանը։ Քննարկվել են էլեկտրոնային շտեմարանների, էլեկտրոնային գրքերի և ոլորտին առնչվող բազմաթիվ այլ հարցեր։
youtube.com/watch?app=desktop&v=hmiYYFhAYmg&pp=iggCQAE%3D&fbclid=IwY2xjawUxYf9leHRuA2FlbQIxMQBwZG9mBXNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR62Illc7AiYod72WoaVbkoCV3phOz_v_xDhj2PBPEfNGsm4OW2jnT3dNIKlqw_aem_KwHoQuR1MZA1yI0Wx-CWvg
Older posts →

About this channel

How can I read @nationallibraryofarmenia without a Telegram account?
TGViewer shows the public web preview Telegram publishes for Հայաստանի ազգային գրադարան📚: recent posts, photos, videos and the subscriber count, with no app, login or account.
How many subscribers does Հայաստանի ազգային գրադարան📚 have?
Հայաստանի ազգային գրադարան📚 (@nationallibraryofarmenia) has 214 subscribers on Telegram, refreshed roughly every 30 minutes.
Does Հայաստանի ազգային գրադարան📚 know I viewed it here?
No. Public channel previews carry no viewer identity, and TGViewer has no accounts or tracking of what you look up.
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →