TGViewer
Melik Adamyan, 2 Melik Adamyan, 2 @melikadamyan2 · 2.21K subscribers
Post #6032 53

Forwarded from ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

🇦🇲 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

Անկախությունը նախևառաջ մտածելակերպ է, որը պայքարով դառնում է հայրենատեր քաղաքացու կենսակերպ:

Ազգային արժեքների վրա հիմնված ազատ և ինքնիշխան պետությունն է մեր ինքնության պահպանման գրավականը:

Եթե մտածում ես այլ կերպ, անկախությունը քոնը չէ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը։

Դաստիարակենք ազգային արժեհամակարգով և իղձերով առաջնորդվող քաղաքացիներ, որոնք կգիտակցեն Անկախության իրական արժեքն ու այն պաշտպանելու պատասխանատվությունը։

Եվ միշտ արժանի լինենք այն քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն անկախ Հայաստանի և Արցախի։

Փա՛ռք և խոնարհո՛ւմ նրանց հիշատակին։

Աստված պահապա՛ն Հայաստանին և հայ ժողովրդին։

Շնորհավո՛ր Անկախության օրը։

🇷🇺 https://shorturl.at/DAxoh
🇺🇸 https://shorturl.at/GRgLZ
  • ❤ 4
  • 👍 1
More from @melikadamyan2
  1. Sep 21, 2026🇦🇲 Հարգանքի տուրք՝ Հայրենիքի անկախության համար նահատակվածների հիշատակին Անկախության օրվա…
  2. Sep 20, 2026ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Անկախության օրվա վերջին տարիների ուղերձների գաղափարական…
  3. Sep 20, 2026photo post
  4. Sep 19, 2026🙏 Сегодня тишина в Ераблуре говорит больше, чем любые слова. Склоняем головы перед память…
  5. Sep 18, 2026Эрик Гёзалян избран руководителем Комиссии по внешним связям Молодёжной организации Респуб…
  6. Sep 16, 2026Некоторые депутаты партии «Гражданский договор» сегодня жалуются на то, что в школьные год…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →