TGViewer
РОДИНА / Девушка с ружьем РОДИНА / Девушка с ружьем @lizahatson2 · 608 subscribers
Post #22931 5

Forwarded from Yerevan Live!

🔵Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաքիի միջադեպի աղմուկը դեռ չի դադարել, երեկ էլ Սյունիքի մարզի մեկ այլ համայնքից լուր տարածվեց երեք ադրբեջանցու ներթափանցման մասին։ Տարածված լուրերն այն մասին էին, որ նախօրեի ողջ գիշերը ԱԹՍ-ներով ադրբեջանցիներ են փնտրել Մեղրի համայնքի մաս կազմող Կուրիս բնակավայրում։ Բնակիչներից մեկն էր իրենց գյուղում երեք տղամարդ տեսել եւ ահազանգել է ոստիկանությանը՝ կասկածելով, որ ադրբեջանցիներ են։

Լուրերը տարածվելուց ժամեր անց ԱԱԾ-ն հարկ համարեց հերքել դրանք։ «Տարածված տեղեկությունները (ադրբեջանցիների ներթափանցման մասին) չեն համապատասխանում իրականությանը»,- ուշացումով հայտնեցին այս կառույցից։

Մեղրիի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ իրենց համագյուղացին է երեք անծանոթ տղամարդ տեսել՝ ընկույզի ծառերի մոտ, նրանց հագին եղել է զինվորական համազգեստ, եւ դա է եղել պատճառը, որ կասկածել է, թե ադրբեջանցիներ են: «Հիմա էլ ասում են, թե ուրիշ գյուղերից են եղել` եկել են պոպոք գողանալու»,- ասաց մեր զրուցակիցը։

Կուրիսի գյուղապետ Դավիթ Օհանջանյանն էլ մինչեւ ԱԱԾ-ի հերքումը մեզ ասել էր, թե ինքն անձամբ ադրբեջանցիների չի տեսել, բայց իրավապահներն այդ հարցով զբաղվում են, իսկ ավելի ուշ այլեւս չպատասխանեց մեր զանգերին։
More from @lizahatson2
  1. Oct 10, 2026В результате атаки на Ростовскую область ранен мужчина, повреждены несколько многоквартирн…
  2. Oct 9, 2026@rusyerevantoday
  3. Oct 9, 2026🛕 ⛪️ 4 октября в музее «Тапан» московского армянского храмового комплекса по благословени…
  4. Oct 9, 2026Я считаю, что нашу команду просто используют как ширму. Это нечестно, не по-партнёрски и,…
  5. Oct 9, 2026🇦🇲 Կարևորագույն հատկությունը առաջնորդի պատասխանատվություն ստանձնելն է։ Եթե առաջնորդը չի…
  6. Oct 9, 2026https://youtu.be/vJCjsn-PCvs?si=oQ2HWkJztHPHBXEq
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →