Հայաստանի եվրոպական կուսակցությունը (ՀԵՎԿ) խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող՝ Հայոց ցեղասպանությունը և հայատյացությունը կոծկելուն ուղղված կոռումպացված ջանքերը և խորին հիասթափություն է հայտնում ԵՄ և ԱՄՆ պաշտոնյաների՝ այդ ցինիկ և սրբապիղծ միջոցառումներին մասնակցության կապակցությամբ։ ՀԵՎԿ-ը երբեք չի ընդունի Բաքվի ցեղասպան բռնապետության կեղծ փորձերը՝ լռեցնելու և թաքցնելու իրենց պատմական հայրենիք Արցախից 2020 – 2023 թթ. էթնիկ և կրոնական ջարդերի ու օկուպացիայի հետևանքով բռնի տեղահանված 150 հազար քրիստոնյա հայերի ձայներն ու ցավը։ Ադրբեջանն իբրեւ «բազմամշակույթ և հանդուրժողական» երկիր ներկայացնելու կեղծ փորձերն ու կարգախոսները չեն կարող փոխել այդ բռնապետության ցեղասպան էության արյունալի իրողությունը։ Ամո՛թ օտարերկրյա այն դիվանագետներին և պաշտոնյաներին, ովքեր մասնակցում են ադրբեջանական մարդակեր ռեժիմի այս սրբապիղծ ներկայացումներին։
Միաժամանակ, մենք ընգծում ենք, որ նման խրախճանքը հնարավոր է միմիայն ՀՀ իշխանությունների լուռ հանաձայնության եւ աջակցության պայմաններում։
Post #9813
418
- 👏 9
- ❤ 4
- 👍 3
- 🤔 1