TGViewer
«Իրավունք» թերթ/газета "Иравунк" «Իրավունք» թերթ/газета "Иравунк" @iravunk · 926 subscribers
Post #73573 31
Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը, հայտնում է РИА Новости-ն։

«Փորձերը հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա դնելու՝ տեղավորվում են ներկայիս հայկական քաղաքական մտքի մի հետաքրքիր առանձնահատկության մեջ», - ասել է Կալուգինը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ներքաղաքական որոշումների համար պատասխանատվությունը տեղափոխել արտաքին դերակատարների վրա։

Կալուգինի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտարարել էր, թե Գյումրիում ռուսական ռազմաբազան Հայաստանի համար, իբր, մեծ ծախս է։ Միաժամանակ, նա այդ պնդումը հիմնավորող որևէ ապացույց չէր ներկայացրել։
  • 😁 1
More from @iravunk
  1. Oct 6, 2026Ինչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ ԿԱՐԴԱԼՈՒ…
  2. Oct 6, 2026Մոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵՔ ՀՂՈՒՄԻ ՎՐԱ �…
  3. Oct 6, 2026Սելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան ԱՄԲՈՂՋ…
  4. Oct 6, 2026Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռա…
  5. Oct 6, 2026«ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ…
  6. Oct 6, 2026«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ ԿԱՐ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →