🔻Տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշումը շատ կարևոր երկու փոխլրացնող սկզբունքներ են: Տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. այս մասին հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ «Վերադարձ հայ գերիներին» միջազգային համաժողովում ժամանակ։
🗣 «Բաքվի կողմից իրականացվող դատավարություններն ապօրինի են, նույնիսկ անիմաստ է դա քննարկելը։ Ես չեմ հիշում այդպիսի իրավիճակ, որ հետկոնֆլիկտային իրավիճակներում արդարադատությունը իրականացնի մի կողմը։ Բնականաբար, նման դեպքերում դեր ստանձնում են միջազգային դատական ատյանները։ Այսօր շատերը ասում են՝ միջազգային իրավունքը գոյություն չունի, անիմաստ է, բայց իմ կարծիքով այդ բոլոր շատ հոռետեսական մոտեցումներն են հենց սպանում միջազգային իրավունքը»,- նշեց Կիրակոսյանը: |news.am|
Post #71347
1.6K
- ❤ 8
- 👍 3