240 գիտնական բաց նամակ է հղել Փաշինյանին ու Ռուբինյանին 2027թ․ գիտության բյուջեի վերաբերյալ
🔸 Հայաստանի գիտական համակարգը դեռևս զգայուն է քաղաքականության կտրուկ փոփոխությունների և ֆինանսավորման անկանխատեսելիության նկատմամբ։ Չհիմնավորված կամ անկանխատեսելի փոփոխությունները կարող են ոչ միայն թուլացնել արդեն ձևավորված խմբերը և խթանել մասնագետների արտահոսքը, այլև նվազեցնել Հայաստանի գրավչությունն երիտասարդ և վերադարձող գիտնականների համար, խաթարել միջազգային գործընկերների վստահությունը և վնասել երկրի գիտական հեղինակությանը։ Խաթարված վստահությունն ու վնասված հեղինակությունը վերականգնելու համար կարող է պահանջվել շատ ավելի երկար ժամանակ և ավելի մեծ ռեսուրս, քան այսօրվա ձեռքբերումները պահպանելու և Ռազմավարությանը համահունչ զարգացումն ապահովելու համար։
‼️ Ուստի կոչ ենք անում Ձեզ 2027թ. պետական բյուջեում անհրաժեշտ չափով ավելացնել գիտական դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորումը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի մեկնարկել արդեն գնահատված նախագծերը և շարունակել ընթացիկ բազմամյա ծրագրերը՝ առանց գիտնականների թիվը կրճատելու։
Post #71259
1.48K
Infocom Կառավարության առաջարկած 2027թ. պետբյուջեն հակասում է կառավարության՝ գիտության ռազմավարությանը:
- ❤ 15
- 👍 7