Ամուլսարի «էպոպեան»․ երբ իշխանության հաջողությունը չափվում է բողոքի բացակայությամբ․ «Քաղաքացու ձայնը»
🔻 Եթե իշխանությունը հանրային մասնակցության հաջողությունը գնահատում է նրանով, որ այլևս բողոքի ակցիաներ չկան, ապա վտանգ կա, որ մասնակցությունը կսկսի դիտարկվել ոչ թե որպես որոշումների կայացման անբաժանելի մաս, այլ որպես կառավարելի խնդիր։
🔻 Բողոքի բացակայությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ՝ դիրքորոշումների փոփոխությունից մինչև հիասթափություն, կազմակերպական ռեսուրսների սպառում կամ պայքարի այլ ձևերի անցում։ Առանց համապատասխան ուսումնասիրության՝ հնարավոր չէ պնդել, թե դրանցից որն է որոշիչ եղել Ամուլսարի դեպքում։
🔻 Նույնքան անհիմն է, սակայն, բողոքի բացակայությունն ինքնաբերաբար մեկնաբանել որպես հանրային համաձայնություն։
Հատկապես երբ 2025 թվականին ևս բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպությունները շարունակել են բարձրաձայնել նախագծի վերաբերյալ մտահոգությունները։
Այս հանգամանքը ցույց է տալիս, որ առնվազն կազմակերպված քաղաքացիական հասարակության մի հատվածի համար Ամուլսարի հարցը փակված չէր։
Post #71215
1.11K
Infocom Մեզ հաջողվել է բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները տալ։ 📌 Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա էր Ամուլսարի հանքի շահագործման համատեքստում ճեղքման բերել։
- ❤ 5
- 😢 4
- 👍 1