Հայաստանը տեղեկություն չունի Սիրիային հանձնված 2 վարձկանների դատավճռի կատարման մասին
ՀՀ իրավասու մարմինները Սիրիայի տարածքում չեն իրականացնում պատժի կատարման անմիջական վարչական կամ քրեակատարողական վերահսկողություն։ Այսպես են պատասխանել ՀՀ արդարադատության նախարարությունից «Ինֆոքոմ»-ի այն հարցին, թե արդյոք գերատեսչությունն ունի՞ տեղեկություն՝ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված և հետագայում Սիրիային փոխանցված 2 անձանց նկատմամբ կայացված դատավճիռը շարունակո՞ւմ է կատարվել իրենց քաղաքացիության պետությունում։
Post #71160
1.26K