TGViewer
Infocom Infocom @infocomm · 20.1K subscribers
Post #71140 1.47K
Infocom ‼️ Փաշինյանը «Ինֆոքոմի» CTRL Z հաղորդմանն անդրադարձել է ադրբեջանցի զինվորի՝ ՀՀ սահմանն ապօրինի հատելու դեպքին: 🔻 Նա նշել է՝ մինչև ադրբեջանցի զինվորին հայտնաբերելը չի եղել ապացույց կամ որևէ վստահություն, որ նա ՀՀ տարածք է անցել. «Առանց որևէ փաստի, որ զինվորը…
📌 Ադրբեջանցի զինծառայողի կողմից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանի քրոջ խոսքով՝ Փաշինյանը թեթև է ներկայացնում կատարվածը:

🔻Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը, արձագանքելով «Ինֆոքոմի» CTRL Z հաղորդման ընթացքում Փաշինյանի պնդմանը, թե ադրբեջանցին դիվերսանտ չէ, այլ մոլորված զինվոր, նշում է. «Եթե մոլորված էր, չէր ուզում վնաս տալ, թող գնար հանձնվեր, ոչ թե ընտանիք դներ կոտորեր»:

🔻Հակադարձելով Փաշինյանի այն պնդմանը, թե ադրբեջանցու «ավտոմատի պահունակը ամբողջական էր», Արփի Ավետիսյանը նշում է. «Ամբողջական չի եղել, մի հատ փամփուշտ կրակել է, չի դիպել, 2-րդն ուզեցել է երեխու վրա կրակի, Անին զենքը փորձել է իջեցնի, էդ ժամանակ իր մատները, ոտքը վնասել է»:

🔻Արփի Ավետիսյանի խոսքով, եթե ադրբեջանցին այդքան խաղաղասեր էր, երեխաներին ինչո՞ւ էր պատանդ վերցնում. «Եթե երեխաներին ազատ թողներ, չէր սպասի ծնողները գային, հասնեին, ինքը արդեն գնացած կլիներ»: |azatutyun.am|
  • 👍 10
  • ❤ 5
More from @infocomm
  1. Oct 7, 2026🇵🇱 Լեհաստանում 19-ամյա երիտասարդը հարձակվել է ուսումնարանի ուսանողների ու դասախոսների վր…
  2. Oct 7, 2026📣 Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կամ մթերված է, կամ արտահանված է, կամ տեղական շուկայում իրա…
  3. Oct 7, 2026⚖️ Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց, ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյ…
  4. Oct 7, 2026Օրվա կարեւորը՝ #միվոյսով
  5. Oct 7, 2026📣 Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, տեսեք, զգուշացնում եմ, եթե Աստված չանի մեր…
  6. Oct 7, 2026🇦🇲🇮🇷 Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորությ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →