‼️ Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:
📌 2026 թվականի սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։
⚖️ Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչի կողմից ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է: Նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում:
[ՀՀ Քննչական կոմիտե]
Post #71135
1.99K
Infocom ‼️ Կձեռնարկվի իրավական գործընթաց՝ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով։ 🔸 ԿԳՄՍՆ-ն Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է ՆԳՆ, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մ…
- 👍 12
- ❤ 8
- 😁 1