Հարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հետևյալ հատվածներում.
▫️Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Վազգեն Սարգսյանի, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի փողոցներում: ▫️Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Պարոնյան, Լեոյի, Սարյան փողոցում, Պապ թագավորի փողոցներում: ▫️Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ, ▫️Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում, ▫️Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։
Նպատակը
Միջազգային հեծանվավազքի մրցաշարի անցկացման նպատակով Երևանում այսօր ևս կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։