📌Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ուղերձով դիմել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին։
«Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև մյուս բանտարկյալների ընտանիքները։ Խնդրում եմ դիտարկել այցը, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը, և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպման հարցում»,- մասնավորապես նշված է ուղերձում։
Նա նշել է, որ լրատվամիջոցներից տեղեկացել է Սիմոնյանի՝ Բաքու հնարավոր այցի մասին, և հույս ունի, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ կապված մարդասիրական հարցերի լուծման համար:
«Անգրագետ», «Ամբարտավան»․ ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը
❗️Նյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ հետևել է օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների անցկացմանը:
Նախարարը զրուցել է զինծառայողների հետ, իսկ հաջորդիվ ծանոթացել նորակառույց զորանոցների և այլ ենթակառուցվածքների ընձեռած հնարավորություններին: Այցի ավարտին ուսումնական կենտրոնի հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ: