Ադրբեջանի ու Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում TRIPP-ի միջոցով․ Փաշինյանի հայերեն ելույթը՝ Բիշքեկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրամիությունը ֆրանսիական պետական Bull AI ընկերությունից պատվիրել է արհեստական բանականության համար նախատեսված բարձր արտադրողականությամբ սուպերհամակարգիչ։ Պայմանագրի արժեքը կազմում է 387,8 միլիոն եվրո, գրում է DW-ն։
🗣Սեպտեմբերի 1-ի գիշերը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տարածքում նկատվել է անօդաչու թռչող սարք։
📌Զննության արդյունքում հայտնաբերվել է փաթեթ՝ բջջային հեռախոսներով և կապի այլ սարքերով։
📌 «Սեպտեմբերի 01-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է, որ նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն):
Իրականացված զննության արդյունքում հիմնարկի երկու տեղամասերի միջնամասից հայտնաբերվել է մեկ պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 1 ականջակալ, 1 wi-fi սարք և 1 USB լար:
🔗 Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասված է ՔԿԾ-ի տարածած հաղորդագրությունում։
Երևանում սեպտեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում
▫️Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ, Վարդանանց փողոց 5 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ և Նալբանդյան 50 հասցեին հարակից ճանապարհահատվածին հարակից հետիոտնային անցումից մինչև վճարովի ավտոկայանատեղին փոխադրամիջոցների կանգառը կարգելվի,
▫️Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածի երթևեկելի ուղեմասի 1-ին գոտով Հանրապետության հրապարակի կողմից դեպի Սախարովի հրապարակ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ:
▫️Խաչմերուկում և հարակից տարածքներում ՆԳՆ ոստիկանության կողմից կատարվում է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն տեսահսկման սարքերով: