🇫🇷 Ֆրանսիայում բողոքի ցույցերին մասնակցել է 550 հազար մարդ, ավելի քան 1200-ը՝ ձերբակալվել
📍 Ֆրանսիայի ՆԳ նախարար Լորան Նունյեսի տվյալներով՝ հոկտեմբերի 17-ին անցկացված բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, այդ թվում՝ 110 հազարը՝ Փարիզում։ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի տվյալներով՝ ցուցարարների թիվը հասել է 800 հազարի։
⚠️ Որոշ քաղաքներում ցույցերն ուղեկցվել են անկարգություններով, թալանով և հրկիզումներով։ Վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի խոսքով՝ ամբողջ երկրում ձերբակալվել է 1200 մարդ, իսկ բախումների հետևանքով վիրավորվել է 150 ոստիկան։
🔥 Մարսելում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք, իսկ Լիմոժում հրկիզվել է շուրջ 140 տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի շենքը։ Փարիզում, Լիոնում և Ստրասբուրգում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։
🌍 Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Բելգիայում, Պորտուգալիայում, Իտալիայում և Ալբանիայում։ Որոշ քաղաքներում բողոքի ակցիաները նույնպես վերածվել են անկարգությունների։
🔗 Մանրամասները՝ հղումով։
Post #74522
885
- 👍 3
- 😢 3
- ❤ 2