Factor.am-ի «21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով» հրապարակումը հաղթող է ճանաչվել «Հանքարդյունաբերություն 2026» լրագրողական մրցույթի «Լավագույն հոդված» անվանակարգում։ Հեղինակը Գայանե Խաչատրյանն է։
Համքարդյունաբերության ամենամյա համաժողովի շրջանակներում լրագրողական մրցանակներ շնորհվեցին նաև «Լավագույն հեռուստատեսանյութ», «Լավագույն տեսանյութ», «Լավագույն վերլուծություն», «Հատուկ» անվանակարգերում և ոլորտն ակտիվորեն լուսաբանելու համար։
Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը հայտնեց, որ մրցույթին ներկայացվել է 100-ից ավելի լրագրողական աշխատանք։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի փոխնախագահ Սուսաննա Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ հանքարդյունաբերության ոլորտն ավելի թափանցիկ դարձնելու համար։
Նշենք, որ լրագրողական նյութերի ամենամյա մրցույթը կազմակերպել էին Տնտեսական լրագրողների ակումբը, «Mining Armenia Forum» հիմնադրամն ու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։
Post #74512
324
