🗣Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի հետ կարող է տեղի ունենալ ամենասարսափելին՝ երկիրը կարող է վերածվել «նոր Ուկրաինայի»։
⚡️Նա նշել է, թե Արևմուտքն այս պահին «փորձության է ենթարկում» Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները։
«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման ուղղությունը։ Ես վստահ եմ, որ դա նույնպես որևէ լավ բանի չի հանգեցնի։
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, այն է, որ այն վերածվի նոր Ուկրաինայի»,- ասել է նա։
Post #74188
1.18K