Մինչև վերջ ոտքը գազին՝ գնում են Ուկրաինայի ճանապարհով․ «Կարճ ասած»
Մայրուղով երբ գնում եք, հազար հատ նշան կա, չէ՞․ «Զգուշացե՛ք, կով է», «առավելագույն արագությունը՝ 70», «Թունել եք մտնում», «զգուշացեք՝ ճանապարհը կտրուկ թեքվում է», «զգուշացեք՝ փակուղի է» և այլն։ Վարորդ կա՝ էդ նշանների հետևում է ու գնում-հասնում է այնտեղ, որտեղ ուզում էր, վարորդ կա, որ ոչ մի նշանի չի հետևում ու գնում է այլանդակ արագությամբ․․․ Հետո ասում են՝ ճակատագիր էր։ Բայց չէ՞ որ նշանները զգուշացնում էին։ Հիմա սրանց հազար անգամ ասել են, որ զգուշացեք էդ ճանապարհը տանում է Ուկրաինա, սա ոտքը սեղմում է գազին մինչև վերջ և գնում է այդտեղ։ Եթե էդ ավտոբուսի մեջ մենակ ՔՊ-ն լիներ իր խմբակով, կասեինք՝ ջհանդամը, ուր ուզում եք՝ գնացեք։ Բայց ավտոբուսում ամբողջ պետությունն է, ու բոլոր կողմերից մեռան ասելով՝ ճանապարհի նշաններին հետևեք
Post #71077
36