TGViewer
🇦🇲 EРЕВАН 🇷🇺 🇦🇲 EРЕВАН 🇷🇺 @erevan1800 · 767 subscribers
Post #71009 39

Forwarded from Հայաստան դաշինք

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։


Քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է նորընտիր խորհրդարանի հետ գործակցությունը։


Աննա Գրիգորյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում ժողովրդավարական իրավիճակի, դատական համակարգում առկա խնդիրների և քաղաքական դրդապատճառներով կալանավորման դեպքերի վերաբերյալ։ ԱԺ պատգամավորները նաև խոսել են խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած գործընթացներից։


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորմանը։ Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության հաստատման գործընթացին։


Խմբակցության ներկայացուցիչները կարևորել են Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում նաև անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։
  • 👍 1
More from @erevan1800
  1. Oct 18, 2026❗️Взгляните на сегодняшнюю Европу и поймите, что именно предотвратил Роберт Кочарян в Арме…
  2. Oct 18, 2026✝️ Բագրատ Սրբազանը Գեղարդավանքում մասնակցում է Սուրբ պատարագին Աղոթքի պահին մի անմեղ փոքրի…
  3. Oct 18, 2026❗️Волна протестов из Франции перекинулась и на Италию. На видео — столкновение местной пол…
  4. Oct 18, 2026Студенческий Союз им Никола Ахбаляна направил открытое письмо с требованием к властям опуб…
  5. Oct 18, 2026🍷 Друзья! От имени многих российских джавахкцев примите самые теплые поздравления с замеч…
  6. Oct 18, 2026Российские средства ПВО только за ночь сбили над страной 1 015 украинских дальних дронов-к…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →