Իմ ճանաչած ինտելեկտուալ հայերից մեկը Ավետիք Չալաբյանն է։
Առաջին անգամ հանդիպել եմ առաջին կուրսում։ Այն ժամանակն է, երբ ճիշտ ուղեցույցերի կարիք է լինում, մանավանդ այլ հանրության մեջ։ Ավետիքը եղավ կարևոր օրինակներից, ում հետ շփումները կարևոր հետևանք ունեցան իմ և վստահ եմ այլ ուսանողների ապագայի վրա։
Ավետիքի անցածը ճանապարհը միայն հարգանքի խոսքերի է արժանի և աբսուրդ է նրա այսօրվա կարգավիճակը, էլ ավելի աբսուրդ է համեմատել իր և իրեն դատողների անցած ճանապարհը և արածը։
Ազգի և պետության կարևոր իրադարձությունների ժամանակ միշտ եղել է առաջամարտիկների շարքերում, մի քանի օրինակներ հանրության քիչ ծանոթ անձամբ գիտեմ։
Մեզ քաղաքականության մեջ հենց Ավետիքի տեսակի կարգին մարդիկ են պետք, իր նման որակյալ ազգային գործիչներ։
Մեր բոլոր ավագ եղբայրներին ազատություն հայկական ու թուրքական բանտերից։
Post #1796
625
- ❤ 3
- 🙏 2
- 👍 1