Post #16289
463

📌Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին գազաբալոնային սարքավորումների տեղադրումն իրականացնել բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող սուբյեկտների մոտ։ Կառույցը հիշեցնում է, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի համաձայն՝ գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և պարբերական վկայագրումն իրականացնում են միայն օրենքով սահմանված լիցենզիա ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։ Սահմանված պահանջների պահպանումն պարտադիր է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործման համար։