TGViewer
CIVILNET CIVILNET @civilnetv · 6.92K subscribers
Post #16222 383
🚌 Դպրոցական ավտոբուսների ծրագիրը փորձնական է, և եթե կոնկրետ երթուղիներում լինեն մատչելիության կարիք ունեցող աշակերտներ, կառավարությունը կլուծի խնդիրը կամ կփոխհատուցի տեղափոխման ծախսերը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով ավտոբուսների մատչելիության վերաբերյալ հարցին։

💰 Վարչապետը նշել է, որ ծրագիրը չի սահմանափակվում միայն տրանսպորտային միջոցներով. որոշ դեպքերում պետությունն ուղղակի տրամադրում է տեղափոխման ծախսի փոխհատուցում։

🛠 Անդրադառնալով նոր ավտոբուսների տեխնիկական պայմաններին և անվտանգությանը՝ նա ընդգծել է.

🔹 Ավտոբուսները 60 կմ/ժ-ից բարձր արագություն զարգացնելու հնարավորություն չունեն։
🔹 Հոծ գիծը հատելիս գործում է ազդանշանային համակարգ, որը զգուշացնում է վարորդին։
🔹 Սրահներն ապահովված են օդորակիչներով, ամրագոտիներով և պատշաճ հարմարավետությամբ, իսկ երթևեկության ժամանակը բավականին կարճ է (օրինակ՝ Աճարկուտից ճանապարհը տևում է 5 րոպե)։

🎓 Նրա խոսքով՝ ֆիզիկական և բովանդակային ենթակառուցվածքներն ու պատշաճ մանկավարժական կադրերն անբաժանելի են կրթական ոլորտի բարեփոխումներից։
  • ❤ 2
More from @civilnetv
  1. Oct 7, 2026📌 Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով: 👉 ԱՎԵԼԻՆ
  2. Oct 7, 2026📌 «070» կոդով հին նմուշի անձնագրերի տրամադրումը նոյեմբերի 1-ից չի դադարեցվի Միգրացիայի և…
  3. Oct 7, 2026«Եթե մի պահ, ենթադրենք, որ կարելի էր մայրական բնազդը կառավարելիության տիրույթում պահել և մ…
  4. Oct 7, 2026🎯 Հարցուպատասխանի փոխարեն՝ «իշմարներ» ԱԺ-ում
  5. Oct 7, 2026🗣 Ես գոհ եմ նրա աշխատանքից․ Փաշինյանը՝ Պապիկյանի աշխատանքի մասին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հ…
  6. Oct 7, 2026Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարու…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →