TGViewer
CIVILNET CIVILNET @civilnetv · 6.93K subscribers
Post #16191 541
🔴 Ոստիկանությունը կանխել է Երևանի 33-ամյա բնակչի սպանությունը․ ձերբակալվել է 4 անձ

Ըստ ՆԳՆ ոստիկանության՝ 33-ամյա տղամարդը և Երևանի 36-ամյա բնակիչը միմյանց սպանելու մտադրություն են ունեցել։ Նրանց միջև օգոստոսին տեղի է ունեցել նաև փոխադարձ հրաձգություն։

Հոկտեմբերի 5-ին խուզարկություններ են կատարվել 33-ամյա տղամարդու, նրա հոր և ընկերոջ բնակարաններում։ 33-ամյա տղամարդու բնակարանից հայտնաբերվել են 49 տարբեր տեսակի դեղահաբեր և մեթադոնային լուծույթով 3 սրվակ։

Ձերբակալվել են 33-ամյա տղամարդը, նրա 54-ամյա հայրը, 35-ամյա ընկերը և 36-ամյա բնակիչը։ Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության նախապատրաստության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակի հետ կապված և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։
  • 🤔 1
  • 🤯 1
More from @civilnetv
  1. Oct 6, 2026✅ CivilNetCheck 🤖 ԱԲ ձայնով պատրաստված տեսանյութերը Ֆեյսբուքում տարածվում են որպես լրատվա…
  2. Oct 6, 2026📌 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հ…
  3. Oct 6, 2026📌 Հայաստանի բանակի բարեփոխումները չեն կարող սահմանափակվել նոր սպառազինության գնումներով․…
  4. Oct 6, 2026📌 Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի 4-րդ փուլում ախտորոշումը 40%-ից նվազել է մինչև 13%
  5. Oct 6, 2026Ազգային ժողովն՝ այսօր
  6. Oct 6, 2026📌Ազգային ժողովում իրավիճակը լարվեց, պատգամավորների միջև քաշքշուկ սկսվեց
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →