TGViewer
CIVILNET CIVILNET @civilnetv · 6.93K subscribers
Post #16156 758
ԱԱԾ հաղորդագրությունը՝ Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
  • 😡 3
More from @civilnetv
  1. Oct 2, 2026📌 Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումից հետո Երևանի 4 առողջության կենտրոնում…
  2. Oct 2, 2026⚽️📌Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրում Ազգերի լիգայի 2026/27 խաղար…
  3. Oct 2, 2026📌Առողջապահության նախարարն այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը: «Առողջա…
  4. Oct 2, 2026📌 Միայն մեկ անձ է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը. ԱԱԾ ▪️ԱԱԾ-ն պարզաբանում է, որ Շաքի բն…
  5. Oct 2, 2026📌ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել՝ «Եկեղեցում առաջացած ճգնաժամն» ուսումնասիրելու նպատա…
  6. Oct 2, 2026📌Մինաս Ավետիսյան փողոցում վիճաբանության ժամանակ տղամարդ է հրազենային վնասվածք ստացել ▪️ՆԳ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →