TGViewer
Caspian Frontiers. From Shahdagh to Talysh Caspian Frontiers. From Shahdagh to Talysh @caspian_frontiers · 1.81K subscribers
Post #346 1.98K
Ադրբեջանի  պետբյուջեն աստիճանաբար կորցնում է նավթային ռեսուրսների վրա հիմնված կայուն ֆինանսական համալրումների հնարավորությունը

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (ԱՊՆՀ)՝ 2025թ. առաջին 9 ամիսների հաշվետվությունների աուդիտը և 2026թ. բյուջետային կանխատեսումները պիտի որ մտահոգիչ լինեն Ալիևի ռեժիմի համար։

🔶 Ադրբեջանի Հաշվեքննիչ պալատի 2025թ. առաջին 9 ամիսների հաշվետվության արդյուքները և 2026թ. բյուջետային կանխատեսումները տալիս են բավականին հստակ թվային պատկեր Նավթային հիմնադրամի ոչ բարվոք վիճակի մասին։

Ըստ այդմ,

🔷 2026 թ. ԱՊՆՀ կանխատեսվող եկամուտները անցած տարվա համեմատ նվազելու են մոտ 10%-ով և կազմելու են 7.66 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 2025թ.-ի համեմատ պակաս է մոտ 840 մլն դոլարով (–9.8%)։

🔹 Եկամուտների նվազման հիմնական պատճառներն են
նավթի համաշխարհային գնի որոշակի անկումը, անշարժ գույքի շուկայում և մեծամասշտաբ ռազմավարական ծրագրերի վրա արված ներդրումների ոչ եկամտաբերությունը, ինչպես նաև ԱՊՆՀ ծախսերի մեծացումը։

🔷 2026թ. Հիմնադրամի ընդհանուր ծախսերը
կազմելու են մոտ 7.75 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նշանակում է, որ այս տարվանից արդեն ԱՊՆՀ եկամուտներն ու ծախսերը գրեթե հավասարվում են։ Պրոֆիցիտը կազմելու է ընդամենը 10 մլն ԱՄՆ դոլար
(փաստացի՝ զրոյական աճ)։

🏦 ԱՊՆՀ-ից Ադրբեջանի պետբյուջեին արվող փոխանցումները (2025-2026)

✔️ 2025 թ. պետական բյուջե ԱՊՆՀ-ից փոխանցվել է մոտ 8.52 մլրդ դոլար,

✔️2026 թ. կանխատեսվում է փոխանցել մոտ 7.55 մլրդ դոլար,

✔️ հետևաբար, տարեկան նվազումը կազմում է մոտ 970 մլն դոլար (–11.1%), ինչը վկայում է, որ Ադրբեջանի  պետբյուջեն աստիճանաբար կորցնում է նավթային ռեսուրսների վրա հիմնված կայուն ֆինանսական համալրումների
հնարավորությունը։


‼️ Հաշվետվությունից ակնհայտ է դառնում նաև ,որ խնդրահարույց են հատկապես անշարժ գույքի շուկայում արված ներդրումները, քանի որ՝

✔️ -0,8% եկամտաբերություն է ունեցել ԱՊՆՀ կոմերցիոն անշարժ գույքի ենթապորտֆելը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.68 մլրդ ԱՄՆ դոլար։ Եւ դա այն դեպքում, երբ ԱՊՆՀ անշարժ գույքի հաշվեկշռի վրա կան միավորներ՝

🇬🇧 Լոնդոնում՝ ~ 250 մլն $,

🇫🇷 Փարիզում (Place Vendôme)՝ ~ 210 մլն $,

🇯🇵 Տոկիոյում՝ ~ 387 մլն $

🇷🇺 Մոսկվայում՝ ~ 31 մլն $

🔶ԱՊՆՀ ներդրումների եկամտաբերությունը՝ ըստ սեգմենտների (2025 թ. առաջին 9 ամիս)՝

✔️ անշարժ գույք՝ –0.8%
✔️ներդրումային ֆոնդեր՝ –0.8%
✔️համատեղ նախագծեր՝ –8.9%
✔️ուղղակի ներդրումներ՝ +2.4%

📌 Ընդհանուր արդյունքը բացասական է, սակայն «եկամուտների վերադասակարգման» արդյունքում վերջնական ցուցանիշը հաշվետվության մեջ ներկայացվել է 0%՝ առանց լրացուցիչ բացատրությունների։

❓ Ռազմավարական ներդրումների մասը ԱՊՆՀ աուդիտի ամենամութ հատվածն է, քանի որ՝

✔️ ներդրումները STAR նավթավերամշակման գործարանում և Հարավային գազային միջանցքում կազմել են ավելի քան 5 մլրդ ԱՄՆ դոլար,

✔️և 2025-ին սպասվող դիվիդենտները գնահատված են եղել 230 մլն ԱՄՆ դոլար,

✔️սակայն փաստացի մուտքը, ըստ 2025-ի առաջին 9 ամիսների, եղել է 0,

✔️եւ 2026-ի համար կանխատեսվում է 0։

📌 Արդյունքում՝ ավելի քան 5 միլիարդ դոլարի ներդրման վերադարձը մնում է ամբողջությամբ հարցական։


📉 Ամփոփ պատկեր

✔️ ԱՊՆՀ-ն այլևս չի աճում։

✔️Եկամուտներն ու ծախսերը գրեթե հավասարվել են։

✔️Ներդրումային ակտիվների զգալի մասը տալիս է բացասական կամ զրոյական արդյունք։

✔️Պետբյուջեի կախվածությունը ֆոնդից պահպանվում է, բայց փոխանցումների ծավալը նվազում է։

✔️Միլիարդավոր դոլարների ռազմավարական ներդրումների վերադարձը չի երևում հաշվետվություններում։

📝 @caspian_frontiers
  • 👍 24
  • ❤ 2
More from @caspian_frontiers
  1. May 30, 2026Վերջին օրերին ինձ շատ են հարցնում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին հայեցակարգի…
  2. Mar 28, 2026❗️Возможные тайные переговоры Ирана и ОАЭ в Азербайджане Я зафиксировал рейсы двух бизнес-…
  3. Mar 27, 2026Իրանի դեմ պատերազմից ի վեր, Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ողջ քարոզչամեքենան տարբեր մ…
  4. Mar 6, 2026Տարբեր լրատվամիջոցների արդեն մի քանի ռեպորտաժ կա Իրան-Թուրքիա սահմանային անցակետից, որոնցո…
  5. Mar 4, 2026📌 Ադրբեջանում զարմացած են այն իրանցիների վարքագծից, որոնք Թուրքիայից վերադառնում են Իրան՝…
  6. Mar 3, 2026Представитель агитпропа Ильхама Алиева Рауф Арифоглу говорит о цене поддержки, оказанной и…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →