🔸 Դանի Օլմոյի և Ֆերմին Լոպեսի մրցակցության մասին։
«Երկուսն էլ կարող են խաղալ այդ դիրքում, և ինձ համար հիանալի է նման ընտրություն ունենալը։ Ֆերմինը հատկապես աչքի է ընկնում տուգանային հրապարակ ներխուժումներով և պաշտպանների թիկունքում բաց տարածություններ գտնելով։ Օլմոն, նույնիսկ գոլերի հետ կապված դժվարությունների դեպքում, շատ կարևոր է մեզ համար՝ պաշտպանական աշխատանքի և թիմային խաղի կառուցվածքը պահպանելու տեսանկյունից։ Իսկ Ֆերմինն այժմ մեծ ինքնավստահությամբ է խաղում և հաջողությամբ գոլեր խփում»։
🔸 Խաղացանկի ծանրաբեռնվածության և հանդիպումների միջև կարճ ընդմիջումների մասին։
«Մենք ամեն մրցաշրջանում բախվում ենք այս իրավիճակին։ Չենք կարող փոխել խաղացանկը կամ ստեղծված պայմանները, բայց կարող ենք վերահսկել մեր խաղը։ Ես միշտ ասում եմ ֆուտբոլիստներին՝ արդարացումներ չփնտրել և շարունակել առաջ շարժվել՝ անկախ ամեն ինչից։
Ես լիովին հավատում եմ այս թիմին ու մեր ֆուտբոլիստների հնարավորություններին։ Մենք մեծ ներուժ ունենք զարգանալու և կատարելագործվելու համար, և պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»։
✔️| Ասուլիսի ավարտ։
🌟 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠