TGViewer
𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠 @blaugranasreal · 2.09K subscribers
Post #21740 350
🗣️| Հանսի Ֆլիկ

🔸 Դանի Օլմոյի՝ կենտրոնական հարձակվողի դիրքում խաղալու մասին։

«Օլմոն բացառիկ ֆուտբոլիստ է, և ես շատ գոհ եմ նրա խաղից։ Վերջին 6 ամիսներին նա մեծ առաջընթաց է գրանցել, իսկ այժմ ֆիզիկապես 100%-ով պատրաստ է։ Նա կարող է հաջողությամբ խաղալ նաև կենտրոնական հարձակվողի դիրքում»։


🔸 Ալեխանդրո Բալդեի իրավիճակի մասին։

«Բալդեի համար իրավիճակը հեշտ չէ, բայց նա շատ լավ է մարզվում։ Նրա դիրքում 2 բարձրակարգ ֆուտբոլիստ ունենք՝ Չավին և Ժոաուն, և ես գոհ եմ նրանց խաղից։ Բալդեն շարունակում է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել, և հենց դա եմ նրանից ակնկալում։ Նա պետք է միշտ պատրաստ լինի խաղալու»։


🔸 Ֆրենկի դե Յոնգի՝ կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալու մասին։

«Ֆրենկին բարձրագույն կարգի ֆուտբոլիստ է, և նրա ներկայությունը մեզ լրացուցիչ տարբերակներ է տալիս։ Ես նախընտրում եմ ունենալ որակյալ ֆուտբոլիստների մեծ ընտրություն, քան հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ խաղացողներ չեն բավականացնում։ Մրցակցությունը ստիպում է բոլորին միշտ առավելագույնն անել և ապացուցել իրենց տեղը թիմում»։


🔸 Էզ Աբդեի մասին։

«Նա բացառիկ ֆուտբոլիստ է։ Ինձ հատկապես դուր են գալիս նրա ինքնավստահությունը և վերջին երրորդ հատվածում մեկ-մեկի իրավիճակներում մրցակիցներին հաղթելու ունակությունը։ Նրա խփած գոլերն էլ տպավորիչ են։ Նա իսկապես հիանալի խաղացող է»։


🌟 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠
  • ❤ 8
  • 👍 4
More from @blaugranasreal
  1. Oct 16, 2026⚽️| Խավի Միգել Հանսի Ֆլիկի ծրագրով Ռաֆինյան Բետիսի դեմ խաղում պետք է անցկացնի 15-20 րոպե։…
  2. Oct 16, 2026Այն, որ Տեբասի հրաժարականը պահանջելը տեղին է, դրանում համաձայն եմ։ Բայց, ախր, Real Madrid…
  3. Oct 16, 2026🚨⚽️| Թեժ լուրեր Լա Լիգայից «Ռեալ Մադրիդ»-ը պահանջում է, որ Խավիեր Տեբասը անհապաղ հրաժարակ…
  4. Oct 16, 2026🇪🇸| Լա Լիգա «Առաջին գոլը յուրահատուկ համ ունի 😋»։ 🌟 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠
  5. Oct 16, 2026🔴😍| F1-ի աստղ Կիմի Անտոնելլին «Բարսա»-ի երկրպագու է 🌟 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠
  6. Oct 16, 2026❤️🫠 🌟 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →