Ֆրենկի դե Յոնգը ստիպված կլինի լուրջ պայքար մղել Պեդրիի հետ, քանի որ Ռոդրիին հնարավոր չէ դուրս թողնել կազմից։
Քանի դեռ Ռոդրին թիմում է, կարծում եմ՝ այդ դիրքը նրանն է լինելու։ Նա անվիճելի հիմնական կազմի ֆուտբոլիստ է և այս պահին աշխարհի լավագույն հենակետային կիսապաշտպանը։ Նա խլում է գնդակները, խաղը տանում առաջ և անմիջական ազդեցություն ունենում թիմի խաղի վրա։
Նա լավագույն տարբերակն է այդ դիրքի համար։ Պեդրին ավելի շատ կենտրոնանում է հարձակվողներին գնդակ հասցնելու վրա։ Նա կարծես կապող օղակ լինի կիսապաշտպանության և հարձակման միջև։
Իսկ Ֆրենկին ավելի շատ խաղը կազմակերպող և օղակները կապող ֆուտբոլիստ է։ Պաշտպանությունից գրոհ սկսելիս առաջինը հենց նրան են փնտրում փոխանցում կատարելու համար։ Սակայն կարծում եմ, որ նրանք երեքով էլ կարող են շատ լավ խաղալ միասին։
🌟 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠
