Լա՞վ եք ճանաչում այս ֆուտբոլիստին, և դիտե՞լ եք նրա բազմաթիվ հանդիպումները։
🎙| Հանսի Ֆլիկ
Նրա շատ հանդիպումներ չեմ դիտել, բայց իմ ունեցած տեղեկությունների և վերջին խաղում տեսածիս հիման վրա կարող եմ ասել, որ նա շատ լավ հանդես եկավ։
Կարծում եմ՝ «Գալաթասարայի» համար հաջող ձեռքբերում է։
Իհարկե, երբ երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստ ես, երազանքներ ու հավակնություններ ունես, ինչո՞ւ չպետք է ձգտես իրականացնել դրանք։
Ֆուտբոլում շատ բան կարող է տեղի ունենալ, և ամեն ինչ, ի վերջո, կախված է քեզնից։
Երազանքիդ հասնելու համար պետք է քրտնաջան աշխատես, ունենաս կիրք, ճիշտ մտածելակերպ և նվիրվածություն՝ անելով հնարավոր ամեն ինչ նպատակիդ հասնելու համար։