🎙| Հանսի Ֆլիկ
Իհարկե, հաղթելու մեծ ցանկություն կա, և ես դա հստակ զգում եմ թիմում։
Մենք ունենք աշխարհի առաջնությունը հաղթած բազմաթիվ ֆուտբոլիստներ։ Երբ նրանք վերադարձան թիմ, հարցն այն էր՝ արդյոք դեռ նույնքան քաղցա՞ծ են հաղթանակների։ Պատասխանը՝ այո՛, նրանք շարունակում են այդ ցանկությունն ունենալ։
Բայց գիտենք, որ հեշտ չի լինելու, և պետք է քրտնաջան աշխատենք ամեն օր՝ երկրպագուների, ակումբի, թիմի ու մեր ընտանիքների համար։
Հիանալի է այս դիրքում լինելը, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։