«Բարսելոնայի» դեմ հանդիպումը դժվար է լինելու, բայց, անկեղծ ասած, ես, ինչպես և թիմակիցներս, շատ ոգևորված եմ այս խաղով։
Ես գիտեմ, որ «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմերից մեկն է, իսկ այս պահին՝ աշխարհի լավագույն թիմը։
Երբ խաղում ես նման որակներ ունեցող թիմի և այդ մակարդակի ֆուտբոլիստների դեմ, պետք է խաղաս մեծ ոգևորությամբ ու միաժամանակ լրջությամբ՝ բարձր պրեսինգ կիրառելով։
Նրանք շատ են տիրում գնդակին, ուստի նման խաղում պետք է ցուցաբերել որոշակի տոկունություն և դիմադրողականություն։
Մենք պատրաստ ենք, և անկախ նրանից, թե ինչ արդյունքով կավարտվի հանդիպումը, կընդունենք այն ու կդիմակայենք դրան։ «Բարսելոնայի» դեմ «Ռամս Պարկում» խաղալը պարզապես անհավանական կլինի»:
🌟 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠
