«Բարսելոնայի» դեմ խաղը, որի մասին բոլորը խոսում են։
Հիշում եմ, թե ինչպես էինք սպասում վիճակահանությանը։ Այն ժամանակ վիճակահանությունը ցուցադրվում էր Sky Sports News-ով, և բոլոր տղաները՝ բոլոր ֆուտբոլիստները, նստած հետևում էին դրան։
Երբ մեզ բաժին ընկավ «Բարսելոնան», բոլորը զարմացած էին։ Իսկ ես հիշում եմ, որ մտածում էի, գուցե միամտաբար, թե նրանք չեն կարող այդքան ուժեղ լինել։ Չեն կարող այդքան ուժեղ լինել, մենք էլ հնարավորություն ունենք։
Հետո հիշում եմ, թե ինչպես էի կանգնած խաղադաշտ դուրս գալու թունելում։ Այնտեղ էին Մեսսին, Ինիեստան, Բուսկետսը, Չավին։ Սրանք ֆուտբոլիստներ էին, որոնցով ընդամենը մի քանի տարի առաջ հիանում էի աշխարհի առաջնությունների ժամանակ։ Նրանք աշխարհի չեմպիոն էին դարձել, իսկ հիմա հանկարծ պատրաստվում էի նրանց դեմ խաղադաշտ դուրս գալ։
Հիշում եմ՝ խաղը սկսվեց, և առաջին 10 րոպեների ընթացքում մենք նույնիսկ գնդակին չդիպանք։
Նրանք անընդհատ շատ մոտ էին կանգնած միմյանց։ Մտածում էիր՝ լավ, հիմա առաջ կգնամ ու պրեսինգի կենթարկեմ նրան։ Բայց նա պարզապես փոխանցում էր գնդակը մյուսին, և խաղադաշտի ամեն հատվածում փոխանցումների եռանկյունիներ էին ձևավորվում։
Հիշում եմ նաև խաղի մի դրվագ։ Կարծեմ՝ Չավիից խլեցի գնդակը սահանկումով, հետո վեր կացա և գնդակն անցկացրի Ինիեստայի կողքով։
Հիշում եմ տրիբունաներում առաջացած արձագանքը։ Այո, երկրպագուները շատ ոգևորվեցին։
Իհարկե, այլ խաղեր էլ եմ ունեցել, երբ ամեն ինչ ստացվում էր այնպես, ինչպես ցանկանում էի, և ինձ շատ վստահ էի զգում։ Բայց հավանաբար հենց այն պատճառով, որ մրցակիցը բոլորի կողմից այդքան քննարկվող թիմն էր, այդ դրվագն առանձնահատուկ էր։
Չնայած այդ ամենին՝ մենք հաղթեցինք 2։1 հաշվով։ Իրականում, հավանաբար, չպետք է հաղթեինք։
Առաջին խաղակեսում նրանք կարող էին արդեն 3 կամ 4 գոլի առավելություն ունենալ։ Մեսսին մի քանի անգամ մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ։
Իսկ հետո մենք պարտվեցինք արտագնա խաղում, և դա իսկական աղետ էր։
🙈 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠