Նույնիսկ այսօր հիշում եմ այդ աղմուկը։ Հազարավոր մարդիկ տրիբունաներում էին, իսկ Տեներիֆեից 20-ամյա մի տղա սպասում էր եզրագծի մոտ՝ հենց այստեղ։ Այդ օրը ես մտա ֆուտբոլային դաշտ և բացեցի մեկ այլ կյանքի դուռը։ Այդ պահին անհնար էր պատկերացնել, թե ինչ էր լինելու հետո։
Ամեն ինչ սկսվեց իմ կղզում՝ Տեներիֆեում, հողածածկ դաշտից ու մի գնդակից, որը երբեք ձեռքիցս չէի թողնում։ Պատմության լավագույն «Բարսելոնայի» մի մասը լինելն արտոնություն էր։ Մենք հաղթեցինք ամեն ինչ և հիացրինք աշխարհին։ Իմ սիրտը միշտ «Բարսելոնայինն» է լինելու։
Եվ մի օր, գրեթե չհավատալով կատարվածին, դարձա աշխարհի չեմպիոն և աշխարհի առաջնության եզրափակիչում խաղադաշտ դուրս եկա մեկնարկային կազմում։
Լոնդոնն ինձ սովորեցրեց ամեն ինչ սկսել զրոյից, բացահայտել մեկ այլ մշակույթ և աճել որպես մարդ։ Իսկ Իտալիան... Իտալիան դիպավ իմ սրտին։ Ես այնտեղ հասա որպես վետերան, բայց ինձ վերաբերվեցին ինչպես որդու։
Այսօր վերադառնում եմ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց՝ մի հրաշալի փուլ ավարտելու համար։ Զգում եմ, որ պահը եկել է։
Շնորհակալություն իմ թիմակիցներին։ Լավագույնը տիտղոսները չեն եղել, այլ դուք։
Շնորհակալություն այն ակումբներին, որոնք իրենց դռները բացեցին իմ առջև։ Շնորհակալություն մարզիչներին, որոնք վստահեցին ինձ։
Շնորհակալություն երկրպագուներին՝ այդքան մեծ սիրո համար։ Եվ շնորհակալություն իմ երեխաներին, ընտանիքիս ու ընկերներիս։
Շնորհակալություն, ֆուտբոլ, ինձ այսքան երջանիկ դարձնելու համար։
Post #20484
666
𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠 ✔️🥹 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԵԴՐՈՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԿԱՐԻԵՐԱՆ Հսկայական կարիերայից հետո «Բարսայի» նախկին ֆուտբոլիստը 39 տարեկանում պաշտոնապես ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան։ Իսպանական ֆուտբոլի լեգենդը հեռանում է։ 🙈 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠
🎙 | Պեդրո
- ❤ 39
- ❤🔥 7
- 💔 4