🎙 | Էնթոնի Գորդոն
«Ես կասեի՝ վերահսկողություն, տիկի-տակա և խաղի ընթացքի նկատմամբ գերիշխանություն։ Կարծում եմ՝ ներկայումս այս ոճը փոքր-ինչ էվոլյուցիայի է ենթարկվել, քանի որ մենք նաև շատ ինտենսիվ ենք պրեսինգ անում, բայց հիմքերը նույնն են մնում՝ գնդի տիրում և ձգտում, որ մրցակիցը հնարավորինս քիչ շփվի գնդակի հետ։ Հենց սա է ինձ համար «Բարսան»։
❓ | Կա՞ որևէ մարզիչ, ով առանձնահատուկ ազդեցություն է ունեցել քո կարիերայի ընթացքում։
«Հանսի Ֆլիկը։ Նա ինձ հնարավորություն տվեց խաղալ անհավանական ասպարեզում, կապ հաստատել երկրպագուների հետ և ապրել այն ամենը, ինչի մասին միշտ երազել եմ։ Այնուամենայնիվ, ես շատ եմ գնահատում բոլոր մարզիչներին, որոնց հետ աշխատել եմ, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ինձ տվել է իր փորձը, ինչի շնորհիվ ես դարձել եմ ավելի լավ մարդ և ավելի լավ ֆուտբոլիստ։ Էդդի Հաու, Ֆրենկ Լեմպարդ, Ռաֆա Բենիտես, Լի Կարսլի... Չէի ցանկանա որևէ մեկին բաց թողնել»։
❓ | Տեղափոխվելով ԱՊԼ-ի նման պահանջկոտ լիգայից՝ քեզ համար հե՞շտ էր հարմարվել Հանսի Ֆլիկի պահանջած ինտենսիվությանը։
«Այո՛, այս առումով համեմատաբար հեշտ էր, որովհետև «Նյուքասլում» մենք արդեն նման կերպ էինք խաղում՝ շատ ինտենսիվ պրեսինգ էինք անում և հարձակվում։ Այս առումով հարմարվելը հեշտ անցավ։ Նույնը վերաբերում է գնդակով խաղին, քանի որ այժմ ինձ շրջապատում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մի քանիսը։ Կարիերայիս ընթացքում ես շատ շարժումներ եմ կատարել առանց գնդակի, որոնք ոչ ոք չէր նկատում, բայց հիմա ունեմ Պեդրիին, ով բացարձակապես ամեն ինչ տեսնում է»։
❓ | Որո՞նք են ԱՊԼ-ի և Լա Լիգայի հիմնական տարբերությունները։
«Առաջին հերթին՝ ինտենսիվության մեջ։ Այստեղ խաղն ավելի հանգիստ է, ավելի շատ հիմնված է վերահսկողության և գնդի տիրելու վրա։ ԱՊԼ-ում ամեն ինչ ավելի ֆիզիկական և խելահեղ է։ Երբեմն դա նույնիսկ բասկետբոլի հանդիպում է հիշեցնում»։
❓ | Ինչպե՞ս ես հաղթահարում ճնշումը այն ակումբում, որտեղ յուրաքանչյուր հանդիպում և յուրաքանչյուր գործողություն մանրակրկիտ վերլուծվում է։
«Ես այնքան էլ չեմ հավատում ճնշմանը։ Դա այն է, ինչ դու ինքդ ես ստեղծում քո գլխում։ Եթե մանկության տարիներին խաղալիս ճնշում չէիր զգում, ապա հիմա էլ չպետք է զգաս։ Ես պարզապես հաճույք եմ ստանում խաղից և փորձում եմ թիմին ինչ-որ նոր բան տալ։ Երբ կենտրոնացած ես դրա վրա, ճնշման համար տեղ չի մնում, և կարող ես լավագույնս դրսևորել քեզ»։
❓ | Ի՞նչ նպատակների կցանկանայիր հասնել «Բարսայի» կազմում քո առաջին մրցաշրջանի ավարտին։
«Ես ցանկանում եմ նվաճել բոլոր տիտղոսները։ Ամեն ինչ պարզ է։ Կարծում եմ՝ մենք ունենք կազմ, որն ունակ է դա անել։ Իհարկե, երբեմն նաև հաջողության բաժին է պետք, եթե խոսքը վնասվածքների և այլ գործոնների մասին է, բայց իմ նպատակն ամեն ինչ հաղթելն է, որովհետև ցանկանում եմ մտնել «Բարսայի» պատմության մեջ և անել այնպես, որ այս թիմը հավերժ հիշվի»։
❓ | Քո ո՞ր ուժեղ կողմերը դեռ չես հասցրել լիարժեք ցուցադրել, բայց որոնք կարող են հսկայական օգուտ բերել թիմին։
«Գոլերը։ Առայժմ շատ հնարավորություններ չեմ ունեցել գոլ խփելու։ Նման բան ինձ հետ տեղի է ունեցել ամբողջ կարիերայիս ընթացքում։ Յուրաքանչյուր ակումբում և յուրաքանչյուր փուլում ինձանից որոշակի ժամանակ էր պահանջվում, մինչև սկսում էի կանոնավոր գոլեր խփել։ Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ շատ գոլեր կխփեմ»։
🔚 Էնթոնի Գորդոնի հարցազրույցի ավարտ։
🙈 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠
