TGViewer
𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠 @blaugranasreal · 2.09K subscribers
Post #20251 584
🎤 | Էնթոնի Գորդոնի հարցազրույցը.

❓ | Երբ իմացար, որ «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորություն ունես, ո՞րն էր քո առաջին արձագանքը։

🎙 | Էնթոնի Գորդոն

«Անկեղծ ասած՝ մի պահ մտածեցի, որ դա չի կարող իրական լինել, որովհետև ես դրա մասին երազել եմ դեռ մանկուց։ Անգլիայից «Բարսելոնա» տեղափոխվելն ամենևին էլ հեշտ գործ չէ։ Կարծում եմ՝ դա հաջողվել է ընդամենը չորս ֆուտբոլիստի։ Այդ պատճառով ես հիանալի գիտակցում էի, թե որքան բարդ է նման տեղափոխությունը, և անչափ ոգևորված էի։ Հենց իմացա «Բարսայի» հետաքրքրության մասին, հասկացա, որ դա հենց այն է, ինչ ամենից շատ եմ ցանկանում»։


❓ | Ի՞նչ է նշանակում Լիվերպուլից մի տղայի համար, ով երազում էր ֆուտբոլիստ դառնալ, տեղափոխվել «Բարսելոնա»։

«Իմ կարծիքով՝ «Բարսան» աշխարհի լավագույն ակումբն է։ Յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, երազում է մի օր այստեղ խաղալու մասին։ Ինչպես արդեն ասացի, Անգլիայից այստեղ հասնելը, իհարկե, ավելի դժվար է, քան «Լա Մասիայով» անցնելը։ Քանի որ ես ծնվել եմ Անգլիայում, կարծում էի, որ երբեք նման հնարավորություն չեմ ստանա։ Երբ այն վերջապես հայտնվեց, անչափ երջանիկ էի»։


❓ | «Բարսայի» պատմության մեջ կա՞ որևէ ֆուտբոլիստ, որով հատկապես հիանում ես։

«Լավագույն «Բարսան», որը երբևէ տեսել եմ, Պեպ Գվարդիոլայի թիմն էր, որը Չեմպիոնների լիգան նվաճեց այնպիսի ֆուտբոլիստներով, ինչպիսիք են Չավին ու Ինիեստան։ Եթե Մեսսիին չհաշվենք, «Բարսայի» պատմության մեջ իմ սիրելի ֆուտբոլիստը Լուիս Սուարեսն է։ Ես «Լիվերպուլի» մեծ երկրպագու եմ, և այնտեղ նա արդեն իմ սիրելի ֆուտբոլիստներից մեկն էր՝ Սթիվեն Ջերարդի կողքին։ Երբ նա տեղափոխվեց «Բարսա», ես շատ ուշադիր հետևում էի նրա խաղին և վստահ էի, որ նա կդառնա ակումբի լեգենդ, քանի որ տեսել էի այն ամենը, ինչին նա հասել էր «Լիվերպուլում»։


❓ | Ինչպե՞ս անցան ակումբում քո առաջին ամիսները։ Ո՞վ է ամենաշատը օգնել քեզ հարմարվել։

«Ինձ շատ հաճելիորեն զարմացրեց, թե որքան բարեհամբույր, բաց և ջերմ էին ինձ ընդունում այդ մակարդակի ֆուտբոլիստները։ Չեմ ուզում որևէ մեկին բաց թողնել, բայց ինձ շատ օգնեց Էրիկ Գարսիան, որովհետև նա հիանալի անգլերեն է խոսում։ Ես մի փոքր հասկանում եմ իսպաներեն, բայց երբ մյուսները շատ արագ են խոսում կամ միմյանց հետ են շփվում, ինձ համար ավելի դժվար է նրանց հետևելը։ Դանի Օլմոն նույնպես շատ է օգնել ինձ»։


❓ | Բարսելոնան բոլորովին այլ քաղաք է՝ համեմատած այն քաղաքների հետ, որոնք դու ճանաչում էիր Անգլիայում։ Ինչպե՞ս ես ապրում անձնական կյանքիդ այս նոր փուլը։

«Ես սիրում եմ այս քաղաքը։ Այստեղ ինչ-որ յուրահատուկ բան կա, և այստեղ շատ ընտանեկան մթնոլորտ է տիրում։ Մարդիկ անչափ հաճելի են։ Սա իսկապես հիանալի շրջան է իմ կյանքում»։


❓ | Արդեն համարձակվե՞լ ես կատալոներեն որևէ բառ օգտագործել։ Ո՞ր բառերն ես առաջինը սովորել։

«Արդեն մի քանիսը գիտեմ։ Փորձում եմ սովորել և օգտագործել դրանք, բայց անգլերենից իսպաներեն ու կատալոներեն անցնելը բավական բարդ է։ Ես արդեն կարող եմ ասել՝ «Molt bé», «Com va?», «Jo em dic Anthony» կամ «Estic molt feliç»։ Սովորում եմ նախադասություն առ նախադասություն»։


❓ | Դու շատ արագ ընդհանուր լեզու գտար երկրպագուների հետ։ Քեզ զարմացրե՞ց այն սերը, որը քո հանդեպ ցուցաբերում են կուլեները։

«Այո՛։ Այս երկրպագուները հիացել են Մեսսիով, Լուիս Սուարեսով, Ռոնալդինյոյով և պատմության բազմաթիվ այլ լավագույն ֆուտբոլիստներով։ Ես չէի սպասում, որ հենց սկզբից այդքան գնահատված կզգամ ինձ։ Կարծում եմ՝ մարդիկ նկատում են, երբ դու թիմի համար ամբողջ ուժով ես պայքարում։ Հնարավոր է՝ նրանց զարմացրել են նաև իմ ֆուտբոլային հմտությունները։ Նման բան ինձ հետ տեղի էր ունեցել նաև «Նյուքասլում», որտեղ շատերը ինձ բացառապես որպես արագ ու ագրեսիվ խաղացող էին ընկալում, իսկ հետո բացահայտում էին իմ խաղի մյուս կողմերը»։


❓ | Ի՞նչ բացահայտեցիր «Բարսայի» ներսում, ինչը հնարավոր չէ տեսնել դրսից։

«Կասեի՝ այս ակումբի համեստությունը։ Սա աշխարհի լավագույն ակումբն է, այստեղ խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մի քանիսը, և չնայած դրան՝ բոլորը շատ համեստ են։ Մենք չափազանց հավակնոտ ենք և ցանկանում ենք հաղթել ամեն ինչ, բայց երբեք չես լսի, որ ինչ-որ մեկը անհրաժեշտից ավելին է խոսում։ Դու տեսնում ես մարդկանց, ովքեր մարզվում են, հաճույք են ստանում դրանից և միասին աշխատում են՝ ամեն օր ավելի լավը դառնալու համար»։


🙈 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠
  • ❤ 29
  • ❤‍🔥 7
More from @blaugranasreal
  1. Oct 7, 2026⚽️ | Դանի Օլմոն տեղյակ է, որ «Բավարիան» հետաքրքրված է իրենով, թեև այս պահին դեռևս առաջարկ…
  2. Oct 7, 2026📱| Բեքհեմ Վերջին պարը՝ յուրահատուկ մարդու և ֆուտբոլիստի համար, որը նվաճեց ամեն ինչ և դարձ…
  3. Oct 7, 2026📱| Նիկո Պաս Երեկ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը հրաժեշտ տվեց հավաքականին՝ մարդը,…
  4. Oct 7, 2026⚽️| 3 օրից «Բարսելոնան» վերադառնում է 🙈 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠
  5. Oct 7, 2026🗞 | Խուան Խիմենես Լիվակովիչը վերջին միջազգային դադարի ընթացքում Խորվաթիայի կազմում 4 խաղո…
  6. Oct 7, 2026🚨🚨 | Էրնանդես Էրնանդեսը չի լինի «Էլ Կլասիկոյի» մրցավարը։ 🙈 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →