🎙 | Անդրես Ինիեստա
«Դե, գրեթե նույն պատասխանն է, ինչ նախորդ հարցին։ Դժվար է համեմատել, տարբեր ժամանակներ են, տարբեր փուլեր և տարբեր ֆուտբոլիստներ։
Կարծում եմ՝ ի վերջո, չգիտեմ՝ դա պարզապես ճաշակի հարց է, թե ոչ, բայց այս «Բարսելոնայի» կարևորն այն է, թե ինչ է այն փոխանցում։
Ես՝ որպես դիտորդ և երկրպագու, լիովին վստահություն կամ հանգստություն եմ զգում, երբ դիտում եմ այս «Բարսելոնային», որովհետև գիտեմ, որ նրանք խաղալու են ինձ դուր եկող ոճով, ես հաճույք եմ ստանալու խաղը դիտելուց, և գիտեմ, որ նրանք պայքարելու են ամեն ինչի համար»։
«Այնուհետև, այդ վճռորոշ պահերին հաղթելը կամ պարտվելը, ինչպես Չեմպիոնների լիգայում կամ որևէ մրցաշարի եզրափակիչներում, հեշտ չէ, բայց ակնհայտ է, որ նրանք լինելու են այնտեղ՝ ամեն ինչի համար պայքարելու։
Դրսից միակ բանը, որ ցանկանում եմ, այն է, որ նրանք կարողանան նույնքան կամ ավելի շատ հաղթել, որքան նախկինում մյուս թիմերը։
Ի վերջո, երբ երկրպագում ես որևէ թիմի, միակ ցանկությունն այն է, որ նա հաղթի, այնպես որ հույս ունեմ, որ նրանք կկարողանան դա անել բազմաթիվ անգամներ»։
🙈 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠

