Ժոան Լապորտան ներկա կլինի Իտալիայի Կոմո լճում կայանալիք Եվրոլիգայի ակումբների գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու են NBA-ի առաջարկը և մրցաշարի ապագան։
▫️ NBA Europe-ի նախագիծը նախատեսում է սկզբնական փուլում ստեղծել 16 թիմից բաղկացած լիգա՝ 12 եվրոպական քաղաքներում, այդ թվում՝ Բարսելոնայում, Մադրիդում, Փարիզում, Միլանում, Լոնդոնում, Մյունխենում և Ստամբուլում։
▫️ NBA-ն հետաքրքրված է խոշոր ֆուտբոլային ակումբների ներգրավմամբ, որոնք ունեն բասկետբոլային թիմեր, օրինակ՝ «Բարսելոնային», «Ռեալ Մադրիդին» և «Բավարիային»։ Նրանք ցանկանում են նախագծում ներգրավել նաև ՊՍԺ-ին և «Միլանին»։
🙈 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠
