TGViewer
Channel Public Channel
ArmSymphony

ArmSymphony

@armsymphony

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պաշտոնական ալիք

Official channel of the Armenian State Symphony Orchestra
Subscribers
173
Photos
45
Videos
15
Links
22
Recent Posts 14 shown
Post #70 484
💙Վայելե՛ք Ջիվան Տեր-Թադևոսյանի, Դավիթ Սաքոյանի և Արամ Սաթյանի ստեղծագործություններն ապրիլի 17-ին։


Տոմսերի համար՝ https://bit.ly/3JW26OM
☎️ 033-30-00-23
Post #69 518
💙Աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող ջութակահարուհի Մարիա Դուենյասն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ապրիլի 4-ին հանդես կգան համատեղ ծրագրով:


Տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3EAKMeT
☎️033-30-00-23
Post #68 389
💙Բաց մի՛ թողեք Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի բացման համերգը։

Տոմսերի համար՝ https://bit.ly/3LnRNnM
☎️ 033-30-00-23
Post #67 408
💙Սիրով հրավիրում ենք մեր 17-ամյակի համերգին՝ ունկնդրելու Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները։


Տոմսերը կարող եք պատվիրել հետևյալ հղումով՝
https://bit.ly/3wacP03
☎️ 033-30-00-23
  • 👍 2
  • ❤ 1
Post #66 405
Մենք խաղարկեցինք 2 հրավիրատոմս մեր ընկերների տելեգրամյան ալիքներում։ Շնորհակալություն ենք հայտնում բոլորին մասնակցության համար😊

🎁Ժամանակն է ամփոփել մրցույթը և հաղթողն է՝ _lp.17_:

Հուսով ենք՝ Ձեզ դուր եկավ մեր մրցույթը: Անպայման հետևեք մեր նորություններին և հրավիրեք Ձեր ընկերներին:

Նրանք, ովքեր այս անգամ չհաղթեցին՝ մի հուսահատվեք, քանի որ մոտ ապագայում մենք կրկին անցկացնելու ենք նմանատիպ մրցույթ😊
———————————————————————————

Мы разыгрывали 2 пригласительных билета на Telegram каналах наших друзей. Спасибо всем, кто принял участие😊

🎁Настало время подвести итоги и победителем нашей маленькой акции становится _lp.17_

Мы надеемся, что вам понравилось так же как и нам! Обязательно следите на нашими новостями и приглашайте друзей!

Тем, кто не выиграл в этот раз - не расстраивайтесь, мы обязательно проведем похожую акцию в ближайшее время😊
Post #65 289
🎻Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերի 6-ին՝ 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և թավջութակահար Sevak Avanesyan - cellist-ի համերգը։
Դիրիժոր՝ George Pehlivanian 💙
Post #64 352
Նոյեմբերի 21-ին՝ 19։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախմբի համերգը՝ Անդրեաս Օտտենզամերի դիրիժորությամբ։💙
Բաց մի՛ թողեք համերգին ներկա գտնվելու հնարավորությունը և ձեռք բերեք տոմսերը⤵️
shorturl.at/cdsC3
  • ❤ 3
Post #63 321
🔹Ալեքսանդր Ռամմն իր սերնդի ամենապահանջված թավջութակահարներից է, որը պարբերաբար ելույթ է ունենում աշխարհի բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներում՝ համագործակցելով անվանի նվագախմբերի և դիրիժորների հետ, որոնց թվում են Վալերիի Գերգիևը, Վասիլի Պետրենկոն, Վլադիմիր Սպիվակովը և ուրիշներ։
🎻Թավջութակահարին կարող եք ունկնընդրել նոյեմբերի 10-ին՝ 19։00-ին, իսկ մինչ այդ ունկնդրում ենք Հայդնի Թավջութակի կոնցերտը՝ Ալեքսանդր Ռամմի կատարմամբ և Դմիտրի Յաբլոնսկու գլխավորությամբ։
Տոմսերի համար👉 https://bit.ly/3VMOCbN
Post #61 290
Լեգենդար թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի գովասանական բնորոշմամբ՝ Միշա Մայսկին եղել է «...թավջութակահարների երիտասարդ սերնդի ամենաակնառու եւ տաղանդաշատ երաժիշտներից մեկը»։ 💙
🔹 Աշխարհահռչակ թավջութակահար Միշա Մայսկին հոկտեմբերի 8-ին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգին։
👉 Շտապե՛ք ձեռք բերել տոմսերը՝ https://bit.ly/3Djwn79
Post #60 260
«Ոսկեդարյան» ձայնով օժտված տենոր Ջոզեֆ Կալլեյային հաճախ համեմատում են «ավելի վաղ շրջանների լեգենդար երգիչներ Յուսի Բյորլինգի, Բենիամինո Ջիլյիի, եւ անգամ Էնրիկո Կարուզոյի հետ» («Ասոշիեյթիդ փրես»)։ Ծագումով Մալթացի Ջոզեֆ Կալլեյան կարճ ժամանակում դարձել է ներկայիս ամենահայտնի եւ պահանջված տենորներից մեկը։ ✨
💙 Աշխարհահռչակ տենորը հոկտեմբերի 5-ին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Արմենիա միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։
🔹 Դե ՛, բաց մի՛ թողեք Ջոզեֆ Կալլեյային ունկնդրելու հնարավորությունը 👉 https://bit.ly/3B6aghP
  • 👍 1
Post #59 330
Ապրիլի 20-ի երեկոն անցկացրե՛ք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ վայելելով «Կենդանիների դիմակահանդես» / “Carnival of Animals” համերգը 💙

Տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ հղումով՝ 👇

🎫 https://bit.ly/3NOqi5y
  • 👍 1
Post #58 378
Իր 3-րդ կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար Բեթհովենը նվիրել է Պրուսիայի արքայազն Լուի Ֆերդինանդին և առաջին անգամ հանրությանը ներկայացրել 1803 թվականին։ Որպես դաշնակահար՝ նվագախմբի հետ ելույթ էր ունենալու ինքը կոմպոզիտորը։ 🎹

🔹 Ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Իգնաց ֆոն Զայֆրիդը, որին, որպես երիտասարդ երաժիշտ, պատիվ էր ընձեռվել Բեթհովենի կատարման ժամանակ թերթել նոտաների էջերը, հիշում է, որ կոնցերտի դաշնամուրային բաժինը կոմպոզիտորն անգամ չէր նոտագրել ինչպես հարկն է, և նոտաների մեծ մասը կատարում էր հիշողությամբ։
Այդպես, նա ստիպված էր մեծ մասամբ պարտիտուրը թերթել ոչ թե ընթերցելով, այլ հետևելով Բեթհովենի գլխի շարժումներին։

💎 Ավելին, նա հիշում է, որ համերգի միակ և վերջին փորձն այդ օրը մնաց անավարտ, և նվագախումբը ստիպված եղավ կոնցերտի վերջին մասը հանպատրաստից կատարել արդեն պրեմիերայի ժամանակ։

Նաև այդպիսին էր հանճարեղ կոմպոզիտորն իր տարերային կերպարում։

Բեթհովենի դաշնամուրի 3-րդ կոնցերտը ունկնդրելու հնարավորություն կունենանք վաղը։

Տոմսերը՝ https://bit.ly/3pSfTLE
Post #51 238
Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատի թագավորական օպերային թատրոնում տեղի ունեցած համերգից մի քանի դրվագ 💙
  • ❤ 1
Post #50 271
Անվանի դաշնակահար Ֆրեդի Քեմպֆի կատարումը վայելելու հնարավորությունն ունենք մարտի 17–ին 💙

🎼 Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան

🔹 Տոմսերը՝ այստեղ 👇
https://bit.ly/3pSfTLE

🔹 Համերգի ծրագիրը՝ այստեղ 👇
https://bit.ly/3KAvhEC
  • 🔥 1
Older posts →

About this channel

How can I read @armsymphony without a Telegram account?
TGViewer shows the public web preview Telegram publishes for ArmSymphony: recent posts, photos, videos and the subscriber count, with no app, login or account.
How many subscribers does ArmSymphony have?
ArmSymphony (@armsymphony) has 173 subscribers on Telegram, refreshed roughly every 30 minutes.
Does ArmSymphony know I viewed it here?
No. Public channel previews carry no viewer identity, and TGViewer has no accounts or tracking of what you look up.
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →