TGViewer
Армения Сенсации-Reconquista🇦🇲 Армения Сенсации-Reconquista🇦🇲 @armsens · 3.76K subscribers
Post #66769 67

Forwarded from Vahe Hovhannisyan


Պայքարը շարունակվում է
Վերնագիրը կարող ենք դնել թե´ հարցականով, թե´ բացականչականով, թե՝ ֆատալիզմ կամ պաթետիզմ արտահայտող ցանկացած այլ նշանով։ Պրոբլեմի էությունը չի փոխվելու։
Այդ ձևակերպումը պարբերաբար լսվում է՝ քաղաքական միավորներից, հասարակական-քաղաքական գործիչներից, ազնիվ մարդկանցից։ Բայց գալիս է մի պահ, երբ նոր հարցադրման կարիք է զգացվում։
Պայքար ո՞ր հեռանկարի դեմ և ո՞ր հեռանկարի համար, պայքար ո՞ր միջավայրում, ո՞ր հանրային պահանջով։ Ի վերջո, պայքարը պետք է ունենա տեսլական, ժամկետ, կառուցվածք, ընթացիկ գնահատման մեխանիզմներ, ռեսուրսներ՝ մարդկային, ինտելեկտուալ, նյութական, և այլ պարամետրեր։
Կար Վարդգես Գասպարի, որն ուղղակի պառկում էր։ Պայքարի այդ ֆորմատում նա ընկալելի էր։ Կողքից նայելիս տպավորություն է, որ այսօրվա մեր քաղաքական պայքարը դարձել է մոտավորապես մի մեծ «Վարդգես Գասպարի»։ Պայքարում ենք, էլի։
Պայքարը շարունակվում է անհատական մակարդակում, և բանտերում, անազատության մեջ, խորհրդարանից դուրս ու Աժ-ում մենք ունենք լուրջ անհատներ, որոնք պայքարում են։ Բայց դա ինստիտուցիոնալ պայքարը չէ։ Դժվար է ասել, թե որքան են հաջողության շանսերը։
«Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր։ Հստակ պետք է հասկանալ և նույնքան հստակ բացատրել՝ ո´ւր է գնում Հայաստանը։
Այսօր մեր ազգային, պետական, քաղաքական, հանրային օրակարգը էպիզոդների օրակարգ է, որոնք ձևակերպված չեն մեկ ամբողջության մեջ։
Տիգրանաշենը, սահմանադրությունը, եկեղեցին, ռուսական բազան, Ադրբեջանի այս կամ այն պահանջն ու քայլը առանձին-առանձին չեն կարող դառնալ օրակարգ։
2021-2026-ի պայքարը չի կարող նույնությամբ շարունակվել այսօր՝ 2026-ի ընտրություններից հետո։ Մոտեցումները, մեթոդները, շեշտադրումները, բովանդակությունը չեն կարող նույնը մնալ։ Հնգամյա այդ ծանր փուլից հետո անհնար է չապրել անձնային և հանրային աճ, չվերաիմաստավորել կյանքը, չանցնել այլ լուրջ տրանսֆորմացիաներով։
Մոնոթեմատիկ պայքարը ունենալու է նույն արդյունքը։ Կոպիտ ասած՝ եթե մենք սևեռվենք Տիգրանաշենի կամ ցանկացած այլ մոնոթեմայի վրա՝ սահմանադրություն կամ որևէ այլ հանձնվող գյուղ, ապա իշխանությունն ամեն անգամ խաղարկելու է նույն սցենարը, թե իբր «չանենք՝ լինելու է պատերազմ»։ Ու հասնելու է իրեն ցանկալի արդյունքին։
Մենք պետք է առանց վախենալու առերեսվենք 2026-ի ԱԺ ընտրությունների արդյունքների հետ ու դուրս գանք «իրավագիտակից ու ազնվագույն մեր հասարակությունը կործանվում է կեղեքիչների ձեռքին» մեր հորինած սցենարից։
2021-2026 փուլում ամեն ինչ ասվել է, բացատրվել։ 2021-2026-ի հետևանքները բոլորիս ընդհանուր պատմությունն է՝ բոլորիս աչքի առաջ, և եթե դրանից հետո ընտրության արդյունքն այսպիսին է լինում, ապա հասարակության իսկապես իրավագիտակից և պայքարող հատվածը պետք է գնա խորքային փոփոխությունների՝ դրանով իսկ դառնալով պահանջարկված։
Իրական քաղաքականությունը այսօրվա Հայաստանի մասին է և այսօր կերտվող Հայաստանի վաղվա օրվա։ Պետք է հասկանալ իրավիճակը, առանց վախենալու փոխել-հստակեցնել հարցադրումները, ձևավորել միասնական մոտեցումներ, առանց քաշվելու՝ նոր մոտեցումները, նոր ասելիքը մատուցել լայն հանրությանը։ Եվ որ շատ կարևոր է՝ մատուցել նոր բառապաշարով, նոր տոնայնությամբ։ Այս մթնոլորտում, այս միջավայրում, այս անորոշության մեջ հասարակությունը ի՞նչ «Քյարքի», ամբողջական մարզեր կզիջի՝ առանց մտածելու, ու հաջորդ օրը կշարունակի իր սովորական կյանքը։ Ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից։ Ուտել-խմելու հանրային դոմինանտը ինչպե՞ս փոխել պետական մտածողության և քաղաքացիական վարքագծի։
Ամփոփում
Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը։ Ներսից և առավել ցավոտ՝ դրսից, այնպե´ս կխաղարկեն մեր այս պարզունակությունը, որ առաջիկա 100 տարին տակից դուրս չենք գա։
Այստեղ առաջ է գալիս ամենաառանցքային խնդիրը՝ ներքին երկխոսություն, ներհանրային երկխոսություն, միջընտրազանգվածային երկխոսություն։ Սրա  մասին ավելի հանգամանալից՝ հաջորդիվ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
 
 
 
More from @armsens
  1. Sep 22, 2026❗️ пашинян выражает благодарность алиеву за сдачу Арцаха и тысячи жертв — Ишхан Сагателян…
  2. Sep 22, 2026🇷🇺🇦🇲 Окончательный выбор направления развития страны остаётся в руках граждан Армении…
  3. Sep 21, 2026🤩🇦🇲 Армянский триколор в центре Мадрида: акция к 35-летию независимости В честь 35-й го…
  4. Sep 21, 2026"Реальная Армения" VS Настоящая Армения 19-24 сентября 2023 года навсегда войдёт в новейшу…
  5. Sep 21, 2026Հենց հիմա ավերում են Երևանի Աղի լճի շրջակայքը՝ ավերելով էկո համակարգը, հայտնում է բնապահպա…
  6. Sep 21, 2026https://t.me/ImcfujcXHNjMDdi/86077
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →