TGViewer
ᴘ ʀ ᴏ ʟ ᴇ ᴛ ᴀ ʀ ɪ ᴀ ᴛ ᴘ ʀ ᴏ ʟ ᴇ ᴛ ᴀ ʀ ɪ ᴀ ᴛ @armproletariat · 98 subscribers
Post #68 1.72K
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ

ՌՈՒՍԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ - ВЕРСИЯ НА РУССКОМ

Հիմա մեր բազմաթիվ համաքաղաքացիներ հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ արդարացի նպատակով՝ հայտարարելու, որ հայ ժողովուրդը համաձայն չէ և երբեք չի համաձայնել, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի ֆաշիստական իշխանության ձեռքում։ Խնդիրը կայանում է նրանում, որ բացի դրանից ոչինչ չի արվում ինչ-որ բան փոխելու համար, և մենք չենք դատապարտում այդ մարդկանց, քանի որ նրանք հուսահատ են և փորձում են գոնե ինչ-որ բան անել։
Ժողովրդին պետք են լիդերներ, ժողովրդին պետք են ԻՐԱԿԱՆ ընդդիմության ղեկավարները, ովքեր իրենց կասեն, որ միայն աշխատավոր դասակարգի համախմբված ու կազմակերպված պայքարով աշխատավոր դասակարգի իր իսկական առաջնորդների հետ կարելի է հասնել ուզած արդյունքին։ Այս իրադարձությունների ելքը չի կարող փոխվել անկազմակերպ ապստամբությամբ, Փաշինյանն ու նրա կառավարությունը երբեք չեն լքի իրենց աթոռները, եթե ժողովուրդը գործի անկազմակերպ։
Ժողովուրդը հուսահատության մեջ է, ու չգիտի, թե ում մոտ գնա: Ժողովրդին պետք է իրական առաջնորդ, պետք են մարդակեր համակարգի դեմ պայքարելու իրական միջոցներ, և միայն այդ դեպքում կտեսնենք արդյունքը։

Այս նամակը պետք է փոխանցել բոլորին, ովքեր ինչ-որ միջոցներ ունեն և ով այդքան բարձր բղավել էր ընդդիմության մասին։ Ինչու՞ Ռոբերտ Քոչարյանը և մնացած միլլիարդատերերը չեն ուղղում իրենց ունենաց ռեսուրսները այս պայքարի մեջ: Պատասխանը պարզ է՝ ոչ ոք չի ուզում, որ իշխանությունը պատկանի ժողովրդին, քանի որ եթե ժողովրդին տան պայքարելու միջոցներ, Քոչարյանը և մնացածը լինելու են հաջորդ մորթվողները գործող իշխանությունից հետո, այն ամենի համար, ինչ արել են։ Ռոբերտ Քոչարյանն ու մնացածը մեզ համար լիդեր չեն, քանի որ նրանք ներկայացնում են նույն համակարգի շահերը, և միայն ուզում են հեռացնել Փաշինյանին և իրենք նստել գահին։

Աշխատավոր դասակարգին անհրաժեշտ են քաղաքական և տեսական հմտություններ, մարդիկ, ովքեր իրենց աչքերը կբացեն այժմ տեղի ունեցողի իրական պատճառների վրա և կառաջարկեն իրենց խնդիրների իրական լուծումներ։ Օլիգարխիան ու նախորդ իշխանություններն այդպիսին չեն
:

Աշխատավոր դասակարգից բացի ոչ մեկին ձեռնտու չէ աշխատավոր դասակարգի իշխանությունը՝ մեծամասնության գերակայությունը։ Աշխատավոր դասակարգը միայնակ է այս պայքարում, և ես վստահ եմ, որ եթե ցանկանա, նա, անշուշտ, կկարողանա հավաքվել և քանդել այս համակարգը նույնիսկ առանց քաղաքացիական պատերազմի որևէ նշույլի։ Մեր բոլոր քաղաքացիները սրանից հոգնել են, մեր բոլոր քաղաքացիները դեմ են այն ամենին, ինչ կատարվում է մեր հայրենիքում, և հետևաբար դա լինելու է միայն մեծամասնության պայքարը համակարգի պահակ շների և գահը պահել ցանկացող օլիգարխիայի դեմ։ Պառակտված ամբոխը շատ հեշտ է հաղթահարել, համակարգը դաժան է։ Մեր նպատակներին հասնելու համար մեզ անհրաժեշտ է առաջնորդություն և համակարգում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա հնարավորինս արագ իրականացվի, հակառակ դեպքում արդեն ուշ կլինի։

Հայաստանի քաղաքացիները պետք է համախմբվեն իրենց ազատության համար համընդհանուր պայքարում. Քաոսը ծնում է անդորր. եկեք սկսենք ստեղծել այն հիմա:

PROLETARIAT
  • 🔥 13
  • ❤ 2
  • ❤‍🔥 2
  • 👎 1
More from @armproletariat
  1. Nov 25, 2023Այսօր Մոնթե Մելքոնյանը՝ Հայ ամենաակնառու սոցիալիստական գործիչներից և հերոսներից մեկը կդառն…
  2. Oct 7, 2023Кровожадная политика правительства Израиля по отношению к жителям Палестины заставила их в…
  3. Sep 29, 2023Мы участвуем в волонтерской деятельности, чтобы помочь нашим братьям и сестрам, пострадавш…
  4. Sep 24, 2023СТОКГОЛЬМСКИЙ СИНДРОМ АРМЯНСКОЙ "ОППОЗИЦИИ" или Антинационально-демократический полюс В да…
  5. Sep 24, 2023На злобу дня. PROLETARIAT
  6. Sep 20, 2023📌Достигнуто соглашение о выводе «оставшихся подразделений и военнослужащих Вооруженных си…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →