🔺Սիրելի՛ գյումրեցիներ,
🔺Շնորհավո՛ր մեր սիրելի Գյումրու տոնը։
🔺Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն բնավորություն է, արժանապատվություն, անկոտրում կամք ու ազգային ոգի։ Գյումրու ուժը նրա մարդկանց մեջ է՝ դժվարությունների առաջ չկոտրվելու և միշտ ավելի ուժեղ ոտքի կանգնելու նրանց տեսակով։
🔺Գյումրեցիներն արժանի են ոչ թե միայն գեղեցիկ խոսքերի, այլ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի։ Մեր նպատակն է զարգացնել քաղաքի տնտեսությունը, ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր և ապահովել երեխաների ապագան հայրենիքում։
🔺Ուժեղ համայնքներն են ուժեղ պետության հիմքը։ Առանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան։
🔺Մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն՝ ազգային ինքնության, պատմության, հավատքի ու արժեքների պահպանմամբ։
🔺Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ Գյումրի, շնորհավո՛ր տոնդ, հայրաքաղաք։
🔺Ուժեղ Գյումրի՛։ Ուժեղ Հայաստա՛ն։
«Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Post #17301
340

- ❤ 6
- 👍 1
- 👎 1